Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջան պետության քաղաքականությունը ցեղասպան է».Գեւորգ Մելքոնյան

Հունվար 12,2013 16:36

«Հարցը հնարավոր է լուծել միայն մարդու իրավունքների միջազգային եվրոպական դատարանով: Տարբեր միջազգային կազմակերպությունների շնորհիվ Ադրբեջանի վարքը պետք է իջեցնել»,-այսօր Բաքվում հայերի ցեղասպանության վերաբերյալ ասուլիսի ժամանակ նշեց իրավաբան, միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանը:

Նրա պնդմամբ եթե ունենանք դատապարտող բանաձեւեր, միջոցներ, ապա կկարողանանք խոսել միջազային պատասխանատվությունների մասին: Ադրբեջանահայերը չեն կարող իրականացնել իրենց իրավունքները Ադրբեջանի կազմում, նրանք կարող են հարցը բարձրացնել միմիայն միջազգային իրավունքների դատարանում:

Պատմաբան Գեւորգ Մելքոնյանի համոզմամբ Բաքվի հայերի բռնությունները չեն սկսվել են ոչ թե 1990թ.-ին, այլ 1988թ.-ին.

«Ադրբեջանական իշխանությունները ոչ միայն չեն դատապարտում ջարդին  մասնակցած անձանց, այլեւ տալիս են պետական պարգեւներ, նվերներ եւ խրախուսում են նման ոճրագործներին: Մեր խնդիրն է այսօր միջազգային հանրությանը տեղեկացնել Բաքվի ջարդերի մասին»:

Պատմաբանի համոզմամբ Ադրբեջան պետության քաղաքականությունը ցեղասպան է: Նա շարունակում է այդ հակահայկական քաղաքականությունը, որը հիմնականում ուղղված է փոքրամասնությունների եւ հարեւան ժողովուրդների դեմ: Դա եղել է պետականորեն կազմակերպված ցեղասպանություն եւ հանցագործություն մարդկության նկատմամբ, ոչ թե մի քանի խուլիգանների արարք.

«Ջարդերը դատապարտվել են միջազգային բազմաթիվ երկրների կողմից, սակայն խնդիրը չի ստացել իրավական կարգավորում: Մեր առաջնահերթ անելիքներից մեկը բոլոր փաստաթղթերը օտար լեզվով թարգմանելն է, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա: Ադրբեջանը շարունակում է խրախուսել այդ ոճրագործներին, քանի դեռ այդ երկիրը չի դատապարտվել, մենք երաշխիք չուենեք, որ Բաքվի հայերի ճակատագիրը չի շարունակվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031