Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակացությամբ վարչապետն ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին

Հունվար 12,2013 14:21
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

 

ՀՀ կառավարության և անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է ներկաներին տոների կապակցությամբ՝ մաղթել բեղմնավոր և հետաքրքիր աշխատանք: 

«Հայաստանի Հանրապետությունում զանգվածային լրատվական միջոցների դերակատարությունը վերջին տարիներին ենթարկվել է որակական փոփոխությունների: Քաղաքացիական հասարակության կայացումն առանց ԶԼՄ-ների գործուն մասնակցության անհնար է և, ըստ էության, դուք այն չափանիշն եք, որով մենք կարող ենք դատել, թե մեզանում որքանով է հասուն քաղաքացիական հասարակությունը: Առաջին հերթին դա պայմանավորված է այն ազատություններով, որոնք տիրում են այս բնագավառում: Կարծում եմ՝ կհամաձայնեք այն գնահատականի հետ, որ խոսքի ազատությունը վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում էապես ամրապնդվել է: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ների առջև այսօր կանգնում են նոր խնդիրներ: Պետք է արագ փոփոխվող աշխարհում կարողանալ ճիշտ կողմնորոշվել անորոշությունների մեջ, ճիշտ գնահատականներ տալ և ուղղորդել հանրությանը:

Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում ձեր բոլոր վերլուծական նյութերը և հաճախակի է անդրադառնում քննադատություններին: Տեսնում եք, որ հաճախակի են դարձել այն դեպքերը, երբ ձեր կողմից բարձրացված խնդիրները դառնում են կառավարության քննարկման առարկա և ստանում գործուն լուծումներ: Ապագայում էլ այս համագործակցությունը նպաստելու է ԶԼՄ-ների կայացման գործընթացին»,– ասել վարչապետը:

ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամանացույցով և վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել ԶՄՆ-ների մի շարք ներկայացուցիչներ:

Հայկական ռադիոյի հիմնադրման 85-ամյակի և հեռուստատեսության հիմնադրման 55-ամյակի առթիվ, ռադիոյի և հեռուստատեսության բնագավառներում երկարամյա աշխատանքի ու ստեղծագործական նվաճումների համար Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031