Այսօր Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում 75-րդ անգամ մեկնարկում է «Tata Steel 2013» շախմատի գերմրցաշարը, որին մասնակցում են երեք հայ գրոսմայստերներ:
Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ուժեղագույնների «A» խմբում մեկնարկային տուրում հանդիպում է նիդերլանդցի Լյուկ-վան Վելիի հետ: «B» խմբում ընդգրկված Սերգեյ Մովսիսյանի մրցակիցը Արկադի Նայդիչն է (Գերմանիա): Բրազիլահայ գրոսմայստեր Գրիքոր Մխիթարյանը, որ հանդես է գալիս «C» խմբում, խաղում է տանտերերից Թոն Բուրգի հետ:
Յուրաքանչյուր խմբում ընդգրկված է 14 շախմատիստ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ