Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրալահայն օգնում է Գյումրու վագոն-տնակներում պատսպարված անօթևան ընտանիքներին

Հունվար 12,2013 11:16

Գյումրիում այս օրերին երեկոյան և գիշերային ժամերին բավական ցուրտ է` 18-20 աստիճան, ինչն անտանելի է դարձնում կյանքը հատկապես տնակներում բնակվող ընտանիքների համար: Ձմռան ամիսներին Գյումրու վագոն-տնակներում բնակվող անօթևան հարյուրավոր ընտանիքների հիմնական խնդիրը տնակներում մի կերպ նորմալ ջերմաստիճան ապահովելն է: Եվ քանի որ մշտապես թերսնվածության խնդիր ունեցող գործազուրկ անօթևան ընտանիքների համար մեկ խորանարդ մետր վառելափայտը 20 000 դրամով գնելը, չհաշված կտրելու և ջարդելու արժեքը, գրեթե անհնարին է, այդ պատճառով նրանք ձեռքերն ընկած իրերը` պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվադողեր, շոր և այլն, օգտագործում են որպես վառելիք: Եվ ինչպես բազմիցս նշել ենք, դժբախտաբար տնակներում ապրողների համար պետության կողմից որևէ սոցիալական արտոնություն, ասենք` ձմռան ամիսներին անվճար կամ գոնե մատչելի գնով վառելիք, չի տրամադրվում:

Ուստի «Շիրակ կենտրոնը» ձմռան ամիսներին պարտադրված, հիմնականում` արտերկրում ապրող մեր հայրենակիցների ֆինանսական օժանդակությամբ, պարբերաբար իրականացնում է անօթևան ընտանիքներին վառելափայտի տրամադրման ակցիաներ: Նման մի ակցիա էլ իրականացվեց այսօր, որի ընթացքում տասնյակ ընտանիքների բաժանվեց ավստրալահայ մեր հայրենակից Արամ Միքայելյանի կողմից ուղարկված գումարով գնված վառելափայտը:

Վերջում ավելացնենք, որ Գյումրու հարյուրավոր անօթևան ընտանիքների վառելափայտի տրամադրումը կրելու է շարունակական բնույթ:
Վառելափայտի բաժանման մասին պատմող մեր պատրաստած տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031