«Կարծում եմ, վերջացավ այն ցիկլը, երբ հնարավոր էր իմիտացիոն գործընթացներով, մոտեցումներով քաղաքական դաշտում կշիռ ունենալ կամ ազդեցություն պահել: Հուսանք, որ այս ընտրություններից հետո կսկսվի մի փուլ, երբ Հայաստանում իրական քաղաքական գործընթացների պահանջարկ կառաջանա: ՀՀ քաղաքացուն, կարծում եմ, այլեւս մոլորեցնելը բավական բարդ է լինելու. հասարակությունը բավականի ժամանակ ունեցել է համոզվելու` թե ով ով է եւ որը որից հետո»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Առաջիկա ընտրությունների եւ ներքաղաքական հնարավոր զարգացումների վերաբերյալ Քոքոբելյանի այլ դիտարկումները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»