Վաղը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկում են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տղամարդկանց 73-րդ եւ կանանց 68-րդ առաջնությունները: Երկու առաջնություններում էլ հանդես են գալու 10-ական շախմատիստներ: Տղամարդկանց առաջնությունում սահմանված են գրոսմայստերական՝ 5,0 միավոր եւ միջազգային վարպետի՝ 3,5, իսկ կանանց առաջնությունում միայն միջազգային՝ 6,5, նորմաներ: Այսօր առաջնությունների բացման արարողության ժամանակ անցկացված վիճակահանությունն անվանեց մեկնարկային տուրի մրցակիցներին:
Տղամարդիկ. Ռոբերտ Աղասարյան-Զավեն Անդրիասյան, Տիգրան Քոթանջյան-Արման Փաշիկյան, Տիգրան Լ. Պետրոսյան-Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Ավետիք Գրիգորյան, Հովիկ Հայրապետյան- Սամվել Տեր-Սահակյան:
Կանայք. Նարինե Գասպարյան-Սիրանուշ Անդրիասյան, Մարիաննա Գասպարյան-Հասմիկ Ղամբարյան, Դիանա Մնացականյան-Աննա Հայրապետյան, Արմինե Բաբայան-Նաիրա Մովսիսյան, Եվգենիա Դոլուխանովա-Լուսինե Կարապետյան:
Տղամարդկանց եւ կանանց առաջնությունների հաղթողները կհամալրեն ազգային հավաքականի մեկական թափուր տեղերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի