Լրահոս
Օրվա լրահոսը

Օքրուաշվիլին՝ ազատության մեջ

Հունվար 11,2013 20:45

Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր որոշել է ազատ արձակել Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլիին՝ 15 հազար դոլար գրավի դիմաց։

Գրավի դիմաց նախկին նախարարին ազատ արձակելու նախաձեռնությամբ դատարանում հանդես էր եկել Գլխավոր դատախազությունը։ Վրացական դատարանը քննում է 2004-2006 թվականներին՝ Օքրուաշվիլիի՝ Պաշտպանության նախարարությունը ղեկավարելու ընթացքում անորակ զինամթերք գնելու փաստով հարուցված քրեական գործը։

Վճիռը կայացրած դատավորի պնդմամբ Օքրուաշվիլին, ազատության մեջ գտնվելով, չի խոչընդոտի դատաքննության բնականոն ընթացքին։ Մասնավորապես, հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Օքրուաշվիլին Վրաստան էր վերադարձել կամավոր կերպով՝ մոտ 6 տարի արտերկրում անցկացնելուց հետո, իսկ գործով անցնող վկաների մեծ մասի հարցաքննությունը արդեն իսկ ավարտվել է, եւ Օքրուշավիլին, ազատության մեջ գտնվելով,  չի կարող ազդել նրանց վրա։

«Ես համոզված էի, որ նման վճիռ կկայացվի», – հայտարարել է Օքրուաշվիլին՝ լքելով դատարանի դահլիճը։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031