Առջևում հերթական` 2013թ. փետրվարի 18-ին սպասվող նախագահական ընտրություններն են, որի նշանակությունը դժվար է գերագնահատել: Քանի որ այս քսան տարիների ընթացքում Հայաստանում այդպես էլ չներդրվեցին պետական կառավարման համակարգեր, ուստի չափից ավելի է կարևորվում ապագա նախագահի անձը, քանզի համակարգերի բացակայության պարագայում դրանց գործառույթների մի մասը ևս անցնում են ապագա նախագահին: Ասել կուզե, որ աշխարհաքաղաքական զարգացումներին զուգահեռ, չափազանց մեծ լիազորություններ ունեցող նախագահից է նաև հիմնականում կախված երկրի, պետության, ժողովրդի վիճակը և դրանց ապագա զարգացումների ընթացքը:
Որքան էլ որ անշնորհակալ է կանխատեսումներ անելը, այնուամենայնիվ վերը նշված հարցերի գերկարևորության պատճառով լիովին արդարացված և զգոնացնող են նման կանխատեսումները: Եթե քաղաքական ֆորսմաժորային իրավիճակներ չլինեին, ինչը որ եղավ, ապա իրենց առաջադրումների մասին պետք է որ հայտարարեին հետևյալ անձինք (զարմանալի է, սակայն դրանցից ոմանք չառաչադրվեցին և եղան նաև զարմանալի առաջադրումներ).
Սերժ Սարգսյան-Հայաստանի Հանրապետական կուսակցություն: Րաֆֆի Հովհաննիսյան-Ժառանգություն կուսակցություն: Պարույր Հայրիկյան-Ինքնորոշում Միավորում կուսակցություն: Արման Մելիքյան-անհատ թեկնածու: Անուշ Սեդրակյան-Ազատ Դեմոկրատներ կուսակցություն: Արամ Հարությունյան-Ազգային Համաձայնություն: Դավիթ Հակոբյան- Մարքսիստական կուսակցություն: Արամ Կարապետյան-Նոր Ժամանակներ կուսակցություն: Գագիկ Ծառուկյան-Բարգավաճ Հայաստան կուսակցություն և Լևոն Տեր-Պետրոսյան-Հայ Ազգային Կոնգրես: Ասեմ, որ նշված անունների հրապարակումով չեմ փորձել որևէ մեկին զարմացնել, քանզի այդ ամենը համարյա ակնհայտ պատահար է: Այստեղ ընդամենը խոսք է գնալու այն մասին, թե ով ինչ նպատակով է առաջադրվում և մոտավոր ինչ ձայների կտիրանա: Եվ այսպես.
Սերժ Սարգսյան– ակնհայտ է, կարծում եմ մեկնաբանության կարիք չկա:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյան– կայացած քաղաքական գործիչ, մանդատը վայր դրած նախկին պատգամավոր: Մտահոգված է Հայաստանի ապագայով, որի պատճառով ցանկանում է դառնալ նախագահ: Նրա նախագահ ընտրվելու հավանականությունը մի փոքր ավելին է, քան իր կուսակցության ստացած ձայների տոկոսը: Արդյունքը- անցողիկ չէ:
Պարույր Հայրիկյան– կայացած քաղաքական գործիչ, ամենաստաժավոր քաղբանտարկյալ: Մտահոգված է Հայաստանի ապագայով, որի պատճառով ցանկանում է դառնալ նախագահ: Նրա նախագահ ընտրվելու հավանականությունը 1 տոկոսի շրջակայքում է: Արդյունքը- անցողիկ չէ:
Արման Մելիքյան– Արցախի նախկին արտգործնախարար: Մտահոգված է Հայաստանի ապագայով, որի պատճառով ցանկանում է դառնալ նախագահ: Նրա նախագահ ընտրվելու հավանականությունը 0,1-0,2 տոկոսի շրջակայքում է:
Անուշ Սեդրակյան– նորաթուխ քաղաքական գործիչ: Մտահոգված է Հայաստանի ապագայով, որի պատճառով ցանկանում է դառնալ նախագահ: Նրա նախագահ ընտրվելու հավանականությունը 0,1-0,2 տոկոսի շրջակայքում կլիներ: Արդյունքը- անցողիկ չէ:
Արամ Հարությունյան-քաղաքական գործիչ: Մտահոգված է Հայաստանի ապագայով, որի պատճառով ցանկանում է դառնալ նախագահ: Նրա նախագահ ընտրվելու հավանականությունը 0,01-0,1 տոկոսի շրջակայքում է: Արդյունքը- անցողիկ չէ:
Դավիթ Հակոբյան-քաղաքական գործիչ: Մտահոգված է Հայաստանի ապագայով, որի պատճառով կցանկանար դառնալ նախագահ: Նրա նախագահ ընտրվելու հավանականությունը 0,01-0,02 տոկոսի շրջակայքում կլիներ: Արդյունքը- անցողիկ չէ:
Արամ Կարապետյան– կայացած քաղաքական գործիչ, չափից ավելի ինքնավստահ անձնավորություն: Մտահոգված է Հայաստանի ապագայով, որի պատճառով կցանկանար դառնալ նախագահ: Նրա նախագահ ընտրվելու հավանականությունը 2-3 տոկոսի շրջակայքում կլիներ: Արդյունքը- անցողիկ չէ:
Գագիկ Ծառուկյան– կայացած քաղաքական գործիչ, ունի բավականին բաձր վարկանիշ: Մտահոգված է Հայաստանի ապագայով, որի պատճառով կցանկանար դառնալ նախագահ: Նրա նախագահ ընտրվելու հավանականությունը 40 տոկոսի շրջակայքում կլիներ: Արդյունքը- անցողիկ չէ:
Լևոն Տեր-Պետրոսյան– չափազանց կայացած քաղաքական գործիչ, ունի բավականին բաձր վարկանիշ: Մտահոգված է Հայաստանի ապագայով, որի պատճառով կցանկանար դառնալ նախագահ: Նրա նախագահ ընտրվելու հավանականությունը 20 տոկոսի շրջակայքում կլիներ: Արդյունքը- անցողիկ չէ:
Քանի որ, արդեն կան նաև նոր առաջադրված թեկնածուներ, կփորձեմ մի երկու խոսքով ներկայացնել նրանց:
Հրանտ Բագրատյան– կայացած քաղաքական գործիչ: Մտահոգված է Հայաստանի ապագայով, որի պատճառով ցանկանում է դառնալ նախագահ: Նրա նախագահ ընտրվելու հավանականությունը 5 տոկոսի շրջակայքում է: Արդյունքը- անցողիկ չէ:
Վարդան Սեդրակյան (էպոսագետ)- անհայտ քաղաքական գործիչ, չափից ավելի ինքնավստահ թեկնածու: Մտահոգված է Հայաստանի ապագայով, որի պատճառով ցանկանում է դառնալ նախագահ: Նրա նախագահ ընտրվելու հավանականությունը 0,01-0.02 տոկոսի շրջակայքում է: Արդյունքը- անցողիկ չէ:
Անդրիաս Ղուկասյան– անհայտ քաղաքական գործիչ: Մտահոգված է Հայաստանի ապագայով, որի պատճառով ցանկանում է դառնալ նախագահ: Նրա նախագահ ընտրվելու հավանականությունը 0,01-0.02 տոկոսի շրջակայքում է: Արդյունքը- անցողիկ չէ:
Վերը նշված տոկոսները կխախտվեին, եթե լինեին միավորումների թեկնածուներ (դրանից կախված կլիներ, Սերժ Սարգսյանը կանցներ առաջին, թե՞ երկրորդ փուլով):
Ավելորդ չեմ համարում քննարկել նաև միավորումների դեպքերը (տեսականորեն` դրանք բավականին շատ են, ուստի կքննարկենք միայն ամենահիմնական միավորումների դեպքերը): Եվ այսպես.
Եթե Սերժ Սարգսյանի դեմ առաջադրվեր մեկ միասնական թեկնածու (ներառյալ` Գագիկ Ծառուկյանը) և այդ թեկնածուն լիներ հենց Գագիկ Ծառուկյանը, ապա ամենայն հավանականությամբ` առաջին փուլից հետո ընտրված նախագահ չեինք ունենա և իրադարձությունները կտեղափոխվեին երկրորդ փուլ: Եթե Սերժ Սարգսյանի դեմ առաջադրվեր մեկ միասնական թեկնածու, իսկ Բարգավաճ Հայաստանը հայտարարեր, որ պաշտպանում է գործող նախագահին, ապա առաջին փուլով Սերժ Սարգսյանը հեշտությամբ կանցներ ռուբիկոնը և կընտրվեր նախագահ: Եթե Սերժ Սարգսյանի դեմ առաջադրվեր մեկ միասնական թեկնածու, իսկ Բարգավաճ Հայաստանը հայտարարեր, որ չի պաշտպանում որևէ թեկնածուի, ապա առաջին փուլով Սերժ Սարգսյանը դարձյալ կընտրվեր նախագահ: Եթե միասնական թեկնածու չգրանցվեր և վերը նշված բոլոր անձինք առանձին-առանձին առաջադրվեին, ապա առաջին փուլով որևէ մեկը չի անցնի և Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կանցնեին երկրորդ փուլ: Եթե միասնական թեկնածու չգրանցվեր և վերը նշված բոլոր անձինք` բացի Գագիկ Ծառուկյանից առաջադրվեին ու Գագիկ Ծառուկյանը հայտարարություն չաներ որևէ թեկանածուի սատարելու մասին, ապա Սերժ Սարգսյանը այս դեպքում ևս կանցներ առաջին փուլով:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
«Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն
ՀԿ նախագահ