Հունվարի 11-ին, ժամը 13-անց 45-ից մինչեւ 14-ն անց 30-ը վրացական պետհամարանիշներով խոշոր բեռնատարը Տավուշի մարզի Ջուջեւան գյուղում գրեթե ամբողջությամբ փակել էր Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը: Երեւանից դեպի Վրաստանի սահման երթեւեկող բեռնատարը Նոյեմբերյան քաղաքից 8 կմ հեռավորության վրա Ջուջեւան գյուղում սահելով՝ գրեթե ամբողջությամբ փակել էր ճանապարհը: Ավտոմեքենաները Ճանապարհի եզրով մի կերպ անցնում էին: Ջուջեւանի գյուղապետարանը տրակտոր է տրամադրել, որի միջոցով խոշոր բեռնատարն ուղղվել, ճանապարհը բացվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ