ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտնեց. «Ես չեմ հարգում այն մարդուն, ով 5-10 հազարով իր ապագան է վաճառում»
Պարոն Մարգարյանն այսօր նույնիսկ հաշվեց թե 10 հազար դրամով իրենց ձայնը վաճառողները՝ ինչ են ստանում 5 տարիների դիմաց. «Կլորացնեմ` 2000 օր, ստացվում է օրը 5 դրամ, 5 դրամով ոչինչ չի գալիս, լուցկին 10 դրամ է»։
Իսկ ՕԵԿ-ի հասցեին հնչող մեղադրանքները, թե նախորդ ընտրություններին մուրաբա, հյութ եւ բջջային հեռախոսներ է բաժանել, պարոն Մարգարյանն հերյուրանք համարեց;
«Մեր ապրած կյանքով ապացուցել ենք, որ երբեք մենք ընտրակաշառքով չենք ընտրվել: Մեր վաստակած ձայները եղել են վստահության քվե: Սա ես ասում եմ հպարտությամբ, ուղիղ նայելով ձեր աչքերին, առանց գլուխս կախելու»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ