Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Եթե պաշտոնի խնդիր կար, ավելի լավ էր չառաջադրվեի» (Տեսանյութ)

Հունվար 11,2013 18:58

«Որեւէ խոսակցություն չկա, կանցնի ժամանակ՝ 10-15 օր, հետո մարդիկ կասեն՝ այս ինչ հիմարություններ ենք անում, չեմ ուզում պարտավորություններ վերցնել, եթեներ ասել: Եթե պաշտոնի խնդիր կար, ավելի լավ էր չառաջադրվեի»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանի facebook-յան ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք ընտրություններից հետո իշխանությունների հետ համագործակցությունն ու ինչպե՞ս կմեկնաբանեք իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու մասին լուրերը, ասաց պարոն Բագրատյանը:

Մեր հաջորդ հարցին, թե արդարացի համարո՞ւմ է ընտրություններին չմասնակցելու ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի որոշումը եւ արդյոք համամի՞տ է, որ ընտրությունների ելքն արդեն կանխորոշված է եւ եթե այո՝ ապա ինչո՞ւ է ինքն առաջադրվել, պարոն Բագրատյանը պատասխանեց. «Բոլոր ուժերը մասնակցել են Ազգային ժողովի ընտրություններին, հարց եմ ուզում տալ հարց տվողին՝ ինչո՞ւ էին մասնակցել: Եթե պատկերացնենք՝ ֆանտաստիկ ձեւով իշխանափոխության հարցը լուծվել է, է լուծվել է՝ լուծվել է, ինչո՞ւ եք այս հարցը տալիս: Ուրեմն մտածում եք, չէ՞, որ չի լուծվել, ուրեմն սա արդեն վկայում է, չէ՞, որ իմ առաջադրվելը ճիշտ էր, որ ես չլինեի, այս հարցը ոչ մեկի չէիք տալու»:

Նա հրաժարվեց պատասխանել, թե ինչ իր համար բացահայտեց Զուրաբյան-Օսկանյան զրույցի անօրինական ձայնագրությունից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031