Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանից հեռացված ՀՀԿ-ականները պատրաստվում են վայր դնել անդամատոմսերը

Հունվար 11,2013 18:17

Քիչ առաջ Aravot.am-ին էին դիմել Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից աշխատանքից հեռացված մի քանի հոգի` տեղեկացնելով, որ իրենք մոտակա օրերին գնալու են Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի մոտ ու ցուցադրաբար հրաժարվելու են կուսակցության անդամատոսերից: Այս պահին նրանք խնդրեցին չհրապարակել իրենց անուն-ազգանունները` խոստանալով այդ արարողությանը հրավիրել նաև Aravot.am-ին:

Այժմ արդեն գործազուրկ դարձած աշխատակիցներն իրենց այս մտադրությունը պարզաբանեցին հետևյալ կերպ. «Սամվել Բալասանյանը, որը ոչ թե ընտրվեց, այլ նշանակվեց Սերժ Սարգսյանի կողմից, նրան երախտապարտ լինելու փոխարեն, չհարգեց հենց նույն ՀՀԿ-ականներին: Հիմա մենք կհրաժարվենք ՀՀԿ անդամ լինելուց, որովհետև տեսանք, որ իշխող կուսակցությունը անզոր է պաշտպանել իր անդամներին, փաստացի ԲՀԿ-ն ավելի զորեղ է, որ կարողանում է ՀՀԿ-ականներին ազատել տալ առանց լուրջ հիմնավորումների»:

Նշենք, որ խոսքը տվյալ պահին վերաբերում է Վարդան Ղուկասյանի օրոք աշխատած ու ՀՀԿ-ական դարձած կադրերին, որոնց, սակայն , քաղաքապետ Սամվել Բալասանյանը ազատեց աշխատանքից տարբեր պատճառաբանություններով:

Այս թեմայի շուրջ ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի պարզաբանումները կհրապարակենք քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031