Ես՝ Պավլիկ Վասպուրի Սարգսյանս, հայտարարում եմ, որ հերքում եմ պաշտոնական հաղորդագրությունը այն մասին, որ դուրս եմ մնացել ՀՀ նախագահի ինքնաառաջադրմամբ թեկնածու գրանցվելու հավակնորդ լինելուց։
Իմ թեկնածու գրանցվելու քաղաքացիական իրավունքը խոչընդոտվել է հակասահմանադրական նորմի՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի հիմքերով, որը հակասահմանադրական է, քանզի այն համաձայն ՀՀ սահմանադրության 47 հոդվածի հատկանիշների, սոցիալական ատելություն է քարոզում, ինչը ուղղված է հանրապետության բնակչության, ըստ պաշտոնական վիճակագրության՝ առնվազն 90-95 % տոկոսի դեմ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 08©01©2013թ© N 5-Ա որոշմամբ, որը առ ոչինչ է, քանի որ այն կայացվել է իրենց իսկ կանոնակարգի, 3, 34, 35, 43 կետերի կոպիտ, հակաօրինական, անպատասխանատու խախտման միջոցով։
Նիստի նախագահողը թույլ է տվել պաշտոնական դիրքի չարաշահում, սահմանադրությամբ և օրենսդրությամբ տրված լիազորությունների գերազանցում, թեկնածուի նկատմամբ իրավունքների սահմանափակում, որոնք կարող են իրենց թույլ տալ անպատժելիություն գիտակցումով առաջադրվող ոմանք, կամ էլ անմեղսունակ դժբախտները։
Իմ խոչընդոտված, քաղաքացիական իրավունքների վերականգնման, ինչպես նաև կայացված առ ոչինչ որոշման դեմ, գործող միջազգային նորմերի, ՀՀ սահմանադրության և ոչ վիճարկելի ՀՀ օրենքների շրջանակում, դիմել եմ ՀՀ Սահմանադրական դատարան և ակնկալում եմ արդարացի իրավական օրինական պատասխան։ Հակառակ դեպքում դրան հասնելու եմ միջազգային իրավական կառույցներ բողոքարկելով։
Հայտարարում եմ, որ ես հանդիսանում եմ ՀՀ նախագահի խոչընդոտված թեկնածու։
Հայտարարում եմ նաև, որ ես որևիցե մեկի համար կամ ինչ- որ մեկի դեմ, ինչ- որ բանի համար, կամ ինչ -որ բանի դեմ հանդես չեմ գալիս, ինչպես նաև չունեմ ցանկություն, առավել ևս նպատակ հանրությանը հայտնի լինելու։
Ես ցանկանում եմ իրացնել միայն ու միայն իմ քաղաքացիական իրավունքը, իսկ այն իրացնելու կամ սահմանափակելու իրավունքը վերապահված է միայն ու միայն քվեատուին՝ իր ազատ կամքի դրսևորմամբ տրված քվեով, որին ցանկացած ելքի դեպքում ես մեծ երախտագիտությամբ, խորին հարգանքով, անվերապահ կընդունեմ այն։
Իմ հայտարարած կարգավիճակը ընդունող լրատվամիջոցները, ասածս յուրաքանչյուր ամփոփ միտք, կարծիք, հայտարարություն բնատեսքով հանրությանը ներկայացնելու պայմանով, առանց այլ նախապայմանների կարող են ինձ դիմել ցանկացած պահի, ցանկացած տեղ (օրենքով չարգելված) ցանկացած հարցով, հրավիրել հարցազրույցների, հանդիպումների, մեկնաբանությունների։
Չեմ խուսափի նաև կարգավիճակս չընդունող լրատվամիջոցներից այն պայմանով, որ չխոչընդոտեն ասածս՝ հանրությանը ներկայացնելուց, իրենք ազատ են ասածս յուրաքանչյուր ամբողջական միտք քննարկելու, մեկնաբանելու, քննադատելու ցանկացած հարթության մեջ՝ բարեկրթության, իրավունքի և օրենքի շրջանակներում։
Հետո չասեք՝ Պավլիկն եկավ, գող-գող գնաց։