Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում հայ ուսուցիչ է սպանվել, տեղեկացնում է Haberturk պարբրականը։
Իլքեր Շահինը 40 տարեկան էր, 9 տարի դասավանդում էր Արամյան դպրոցում։
Օրեր շարունակ ուսուցչից որեւէ տեղեկություն չստացած գործընկերները որոշել են այցելել նրա տուն։ Դուռը փակ տեսնելով` նրանք կասկածել են եւ դիմել ոստիկանություն։ Ոստիկաններն էլ, մտնելով տուն, հայտնաբերել են տղամարդու դին՝ վիզը կտրված։ Նրանք ենթադրում են, որ Շահինը երկար ժամանակ պայքարել է մարդասպանի կամ մարդասպանների դեմ։
Հիշեցնենք, երկու շաբաթ առաջ Ստամբուլում տարեց հայուհի էսպանվել։ Մարդասպանը դարձյալ կտրել էր նրա պարանոցը։
Կարդացեք նաև
Մեկ այլ հարձակում էր իրականացվել եւս մեկ տարեց հայուհու վրա։ Թեեւ վերջինիս կյանքը հաջողվել է փրկել, սակայն նա կորցրել է մի աչքը։
Լուսինե Մուսայելյան
«Ազատություն» ռադիոկայան