Ադրբեջանում սկսվում է իրավապաշտպան, «Թոլիշի Սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի գործով դատը։
Մամեդովը, ով հայտնի է որպես YouTube-ի «Ты кто такой? Давай, до свидания!» տեսանյութի հեղինակ, մեղադրվում էթմրանյութեր պահելու, պետական դավաճանության եւ ծայրահեղականության մեջ։
Թալիշ լրագրողին սպառնում է ցմահ ազատազրկում։ Բաքվի ծանր հանցագործությունների գծով դատարանը հունվարի 9-ին եւ 10-ին անցկացրել է այս գործով նախնական նիստը։
Իր հրապարակումներում Մամեդովն ակտիվորեն հանդես է եկել լրագրողների եւ Ադրբեջանի հարավում բնակվող իրանալեզու թալիշների իրավունքների պաշտպանության օգտին:
Կարդացեք նաև
Թալիշ լրագրողը հերքել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները՝ անվանելով դրանք կեղծ եւ պնդելով, որ իր դեմ գործը քաղաքական դրդապատճառներ ունի։
Լուսինե Մուսայելյան
«Ազատություն» ռադիոկայան