Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով ժամանած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության աշխատանքները մեկնարկեցին

Հունվար 11,2013 16:32

ԵՐԵՎԱՆ, 11 Հունվար, 2013 – Այսօր տեղի ունեցավ  Հայաստանում՝ փետրվարի  18-ին կայանալիք նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով ժամանած ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության աշխատանքների մեկնարկման մամլո ասուլիսը:

Առաքելությունը ժամանել է ՀՀ վարչապետի հրավերով:

Առաքելությունը ղեկավարում է դեսպան Հայդի Թալիավինին և բաղկացած է Երևան քաղաքում տեղակայված  13 միջազգային փորձագետներից, ինչպես նաև 24 երկարաժամկետ դիտորդներից, որոնք տեղաբաշխվելու են ողջ երկրով:  Ի հավելումն, ԺՀՄԻԳ հրավիրելու է  250 կարճաժամկետ դիտորդներ՝ ընտրությունների օրը, ինչպես նաև արդյունքների հաշվման գործընթացները հետևելու նպատակով:

Դիտորդները գնահատելու են նախագահական ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, միջազգային այլ չափանիշներին, ինչպես նաև  ազգային օրենսդրությանը: Դիտորդները  մանրամասնորեն հետևելու են քարոզարշավի ընթացքին, ընտրական և կառավարության համապատասխան մարմինների աշխատանքին, ուսումնասիրելու են ընտրական օրենսդրությունը, մեդիա միջավայրը և ընտրական վեճերի լուծման ընթացքը:

Որպես դիտարկման գործընթացի մի մաս, առաքելությունը հանդիպելու է նախագահական թեկնածուների, համապատասխան իրավասու մարմինների և քաղաքական կուսակցությունների, դատական համակարգի աշխատակիցների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ընտրության օրը դիտարկելու նպատակով ժամանած կարճաժամկետ դիտորդները ընդգրկվելու են թիմերում՝ կազմելով երկուական դիտորդ յուրաքանչյուր թիմում, և տեղաբաշխվելու են ողջ երկրով՝ տեղամասերի բացման, քվեարկության, քվեաթերթիկների հաշվման և ընտրության արդյունքների ամփոփման գործընթացները հետևելու նպատակով:

Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունը ներկայացվելու է ընտրության հաջորդ օրը:

ԺՀՄԻԳ-ը հրապարակելու է իր վերջնական զեկույցը՝ ընտրական գործընթացների ավարտից երկու ամիս անց:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031