Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը դեմ է, որ հունվարի 15-ին նախագահի բոլոր թեկնածուները միասնական ինքնաբացարկ ներկայացնել։ Ինքնաբացարկով հանդես գալու գաղափարի հեղինակը, նախագահի թեկնածու, «Ռադիո Հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրիաս Ղուկասյանն է:
«Այստեղ շատ կարեւոր է, որ օգտագործեն քարոզարշավի ժամանակահատվածը եւ նախապատրաստել ժողովրդին եւ ասել, թե ինչի համար են ինքնաբացարկ հայտնում»,- «Ա1+»-ին ասաց նա։
Միաժամանակ պարոն Հարությունյանը չի բացառում, որ ինքնաբացարկ ներկայացնի, սակայն քարոզարշավի ընթացքում անվճար եթերից օգտվելուց հետո:
Իսկ Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանին զայրացրել է Անդրիաս Ղուկասյանի առաջարկը իրեն՝ այն մարդուն, «ով իր ամբողջ կյանքի ընթացքում զբաղված է եղել ազգային սդրատեգիական խնդիրներով»։
«Դու որեւէ քայլ չես կատարել, այդ ինչպես ես քեզ իրավունքը վերապահում, հեռվից հեռու մամուլի միջոցով հրաման ուղարկել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ