Ի պաշտպանություն ՀԱԿ չորս երիտասարդների ավանդական դարձած ուբաթօրյա ակցիան այսօր չկայացավ:
Այն 5 համակիրները, որոնք չխախտելով ավանդույթը՝ դատախազության դիմաց էին, ակցիայի չկայանալու փաստը կապեցին հետտոնական շրջանի հետ:
Ակցիային ներկա էր ՀԱԿ անդամ Արամայիս Ասլանյանը, ով «Ա1+»-ի խնդրանքով անդրադարձավ նաև ՀԱԿ հետագա գործունեությանը:
«ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն է, որ ցանկացած րոպե կարող է միտինգ հրավիրել ու ժողովուրդը կհավաքվի: Երկրորդ ընդդիմադիր ուժ այսօր չի կարող միտինգ հրավիրել, կամ պետք է իշխանավորների նման փող բաժանի, որ իր հետևից գան, կամ ոչ մեկ իր հետևից չի գա, իսկ Կոնգրեսի դեպքում կգան: ՀԱԿ-ը իր տակտիկան է մշակում, թե ինչ պետք է անի նախագահի ընտրությունների հետ կապված»,-նշեց պարոն Ասլանյանը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ