Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Շահվերդյան. «Սերժ Սարգսյանի մրցակից կարող է լինել միայն Րաֆֆի Հովհաննիսյանը»

Հունվար 11,2013 15:41

Այսօր ՀԱՍԿ (Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն) նախագահ Մովսես Շահվերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ երկրում տիրող, ինչպես նաեւ առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում ստեղծվող  իրավիճակին:

Շահվերդյանը, ներկայացնելով ՀԱՍԿ-ի անցած ուղին, նշեց, որ այն մասնակցել է բոլոր նախագահական ընտրություններին, ինքը  եղել է նախագահի թեկնածու Սոս Սարգսյանի վստահված անձը, 1996 թվականին  պաշտպանել են  ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին, 1998 թվականին՝  սատարել Կարեն Դեմիրճյանին,  2008 թվականին՝ սատարել Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ այժմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Շահվերդյանի համոզմամբ՝ «2013 թվականի նախագահական ընտրությունները շատ հետաքրքիր եւ անսպասելի են լինելու»: Նրա խոսքով՝ «1998 թվականին, երբ Կարեն Դեմիրճյանն առաջադրվեց, ոչ մի վերլուծաբան չէր կանխատեսում, ոչ մեկը չէր ասում, որ հնարավոր է նրա վերադարձը մեծ  քաղաքական դաշտ, բայց ինչպես տեսնում եք՝ եղավ անկանխատեսելին, նույնը սպասեք նաեւ այս ընտրություններում: Չի լինելու այն, ինչ բոլորը կանխատեսում են: Հայաստանը դատարկվում է, իսկ մենք  թույլ չենք տա, որ մի քանի ստահակներ, բաշիբոզուկներ  ապականեն հայրենիքը: Այսօրվա իշխանությունները ի վիճակի  չեն երկրում արդար ու արդյունավետ քաղաքականություն իրականացնել»:

Շահվերդյանը նաեւ հավելեց, որ այսօր նախագահի աթոռի համար պայքարող  նշաձողն այնքան է իջել,  որ  տասնյակ մարդիկ  կարող են մասնակցել նախագահական ընտրություններին, մինչդեռ. «Ընտրություններն առիթ պետք  է լինեն  իշխանափոխության  համար»:

Իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանի մրցակից, ըստ Շահվերդյանի,  կարող է լինել միայն Րաֆֆի Հովհաննիսյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031