Լրահոս
Օրվա լրահոսը

Կտրամադրվեն լրացուցիչ քանակությամբ տեխզննման կտրոններ

Հունվար 11,2013 15:17

ՀՀ ֆինանսների նախարարությունը, ընդառաջ գնալով այն քաղաքացիներին, ովքեր 2012թ վերջին չեն կարողացել ձեռք բերել 2013թ տեխնիկական զննման կտրոններ, նախատեսում է տրամադրել անհրաժեշտ քանակությամբ տեխզննման կտրոններ:

Տեխզննման կտրոնները քաղաքացիները կարող են ձեռք բերել ս.թ. հունվարի 21-ից 31-ը ընկած ժամանակահատվածում` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում 2012թ գույքահարկի զրոյական անդորրագիրը:

Տեխզննման կտրոնները կտրամադրվեն ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս Հայաստանի տարածքում ամենաշատ մասնաճյուղեր ունեցող բանկն է, ինչպես նաև կարևորելով այս պահին աշխատանքներն առավել օպերատիվ և կանոնակարգված կազմակերպելու անհրաժեշտությունը:

Մինչ այդ ժամանակահատվածը` հունվարի 31-ը, համաձայն Ճանապարհային ոստիկանության հետ ձեռք բերված համաձայնության, 2013թ տեխզննման կտրոններ չունեցող քաղաքացիների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձա­նագրութ­յուններ չեն կազմվի, եթե վերջիններս ներկայացնեն 2012թ. գույքահարկի զրոյական անդորրագիրը:

 

ՀՀ ֆինանսների նախարարություն տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031