Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական սահմանի բացումը կօգնի՞ սիրիահայերին Հայաստան տեղափոխվել ավելի հեշտ ճանապարհով

Հունվար 11,2013 15:07

 

«Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Սիրիան Հայաստանին բավականին մոտիկ կլինի, և հնարավոր կլինի առավոտյան Հալեպից դուրս գալ և երեկոյան մեքենայով հասնել Երևան»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱՄՆ նախագահի կայքում հայ-թուրքական սահմանի բացման ստորագրահավաքի հեղինակ Դանիել Իոաննիսյանը: Նրա կարծիքով՝ հայ-թուրքական սահմանի բացումը կհեշտացնի սիրիահայերի՝ ցամաքային ճանապարհով Հայաստան գալը, քանի որ օդային ճանապարով սիրիահայերը ՀՀ հասնելու համար բազում դժվարությունների առաջ են կանգնում: Մեզ հետ զրույցում Դ. Իոաննիսյանը մանրամասնեց. «Այս պահին սիրիահայերի՝ Հայաստան հասնելու  միակ ճանապարհը  ցամաքային ճանապարհն է: Իսկ այն հեռու ու բարդ է: Օդային ճանապարհի առումով տոմսերի քանակը սահմանափակ է: Այժմ սիրիահայերը շատ դժվարություններ ունեն ցամաքային ճանապարհով Հայաստան հասնելիս, քանի որ ստիպված հաղթահարում են 2000 կմ ճանապարհ, մտնում են իրենց համար անծանոթ երկիր՝ Վրաստան: Այնտեղ լեռնային ճանապարհներ են, մեկ օրում դժվար է հասնել, մեկ կամ երկու գիշեր ստիպված են մնալ  հյուրանոցներում: Սա համարյա անհնար է»:

Մեր դիտարկմանը, թե չե՞ն վախենում քննադատություններից, թե միայն սիրիահայերի տեղափոխման խնդրի լուծման համար այս պահին հայ-թուրքական սահմանի բացումը կարող է բացասական հետևանքներ ունենալ, Դ. Իոաննիսյանն այսպես արձագանքեց. «2009 թվականին, երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, ես էլ էի բողոքողների թվին  պատկանում, նույնիսկ մեկ անգամ էլ բերման եմ ենթարկվել: Այդ արձանագրությունների բովանդակությունը շատ ու շատ այլ բաներ են ենթադրում, որոնք  բնականաբար չեն բխում Հայաստանի շահերից: Իսկ ԱՄՆ նախագահի կայքում իմ նախաձեռնած ստորագրահավաքի դեպքում գրված է, որ խոսքը վերաբերում է առանց նախապայմանների սահմանի բացման հարցին: Առանց նախապայմանների սահմանի  բացումը չի ենթադրում ոչ ցեղասպանության հարց, ոչ պատմական հանձնաժողով, ոչ տարածքային ամբողջականության ընդունում- չընդունում, ընդամենը բացվում է սահմանը: Ստորագրահավաքը շարժվում է առաջ, երեկվա դրությամբ 500-ի շեմն ենք հաղթահարել: Ավելի կամաց է գնում, քան կցանկանայինք: Դա պայմանավորված է նրանով, որ պրոցեդուրան բավականին բարդ է»:

Թուրքագետ Արտակ Շաքարյանից էլ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս պահին հայ-թուրքական սահմանի բացումը նպատակահարմար է: Նա պատասխանեց. «Սահմանի բացումն առանց նախապայմանների գտնում եմ նպատակահարմար: Կարևորը հարցը բարձրացնելն  ու անընդհատ Թուրքիային անհանգստացնելը, հարցը օրակարգում պահելն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031