Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրացիները 20-25 տոկոսով էլեկտրաէներգիայի գին են գցում, իսկ հայերս չենք կարող գոնե գազի գնի թանկացումը կանխել»

Հունվար 11,2013 14:57

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի ամենավտանգավոր  հակառակորդը կարող էր միայն  Գագիկ Ծառուկյանը լինել, քանի որ այս մասին փաստում են ինչպես ԱԺ ընտրությունների արդյունքները, այնպես էլ ԲՀԿ առաջնորդի ռեյտինգը ` առանց կուսակցության:  «Նույնիսկ  մոլի ՀՀԿ-ականները ընդունում են, որ  Գագիկ Ծառուկյանի ռեյտինգը առանց կուսակցության ավելի բարձր է, քան նույն կուսակցության ռեյտինգը: Եվ նա վտանգավոր  հակառակորդ կլիներ Սերժ Սարգսյանի համար, և այն պատճառով, որ 5 տարիների ընթացքում իշխանություններին չհաջողվեց սոցիալ-տնտեսական վիճակը մեր երկրում բարելավել: Անընդհատ ասում են` ճգնաժամը մենք թեթև տարանք, բայց այդ ճգնաժամի թեթև տանելը հանգեցրեց նրան, որ ահռելի քանակությամբ ժողովուրդ լքում է Հայաստանի Հանրապետությունը, և 5 տարիների ընթացքում իշխանություններին հաջողվել է մեկ անգամ բարձրացնել թոշակները 2500 դրամով, և մեկ անգամ էլ բարձրացնել աշխատավարձը` ևս 2500 դրամով: Նույն ճգնաժամի մեջ գտնվող երկրներում այդ ամենը ավելի մեծ մասշտաբներով է տեղի ունենում:  Ես նշեմ վերջին դրվագը. վրացական նոր իշխանություններին հաջողվել է Ռուսաստանի  հետ նոր բանակցությունների միջոցով իրենց բնակչության համար  իջեցնել էլեկտրաէներգիայի գնի արժեքը մոտ 20-25 տոկոսով», – ասաց քաղաքագետը`զարմանալով, որ մեր իշխանությունները չեն կարողանում նորմալ բանակցել գոնե  գազի գնի սակարկման ուղղությամբ:

«Ես  զարմանում եմ, որ մեր իշխանությունները չեն կարող նորմալ բանակցությունների միջոցով գոնե համոզել Ռուսաստանին չբարձրացնել գազի գինը: Գիտեք Հայաստանի գազային շուկան շատ աննշան է աշխարհահռչակ Գազպրոմի համար , իրենք էստեղից փող չեն աշխատում, որովհետև իրենք ավելի մեծ շուկաներ ունեն, որտեղից աշխատում են ահռելի գումարներ: Այնպես որ,  ինձ թվում է այստեղ հարցը քաղաքական է, նորմալ բանակցություններ են պետք», -կարծում է քաղաքագետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031