Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը «խաղերում չկա»

Հունվար 11,2013 14:53

«Ահարոն Ադիբեկյանը աշխատում է ժողովրդին բարոյալքելու, Հայաստանը բռնապետական երկիր ներկայացնելու ուղղությամբ: Նա ընդառաջ է գնում իշխանություններին, դրանով արջի ծառայություն մատուցելով նրանց»,- այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց  ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:

Բանախոսի ձեւակերպմամբ՝ Ադիբեկյանի հարցումները հակագիտական են, քանի որ ոչ մի  երկրում, նախագահի  թեկնածուն ժողովրդավարության պայմաններում, ոչ մի դեպքում չի կարող ունենալ 40 տոկոսից ավելի ձայն. «70 տոկոսանոց արդյունքներ նա կարող է ստանալ, միայն հանրապետականներին ձայն տված մարդկանց շրջանակներում հարցում անցկացնելու միջոցով»:
Հայրիկյանը նաեւ նշեց, որ մոտ երկու շաբաթ առաջ  ինքն Ադիբեկյանի հարցումներում տեղ չի զբաղեցրել, ապա կամաց-կամաց իր անունն էլ է շրջանառության մեջ դրել, այժմ՝ խոսում է տոկոսների մասին:
Անդրադառնալով նախագահական ընտրություններին, մասնավորապես մեկ այլ թեկնածու Անդրեաս Ղուկասյանի հայտարարությանը, թե ընտրությունները պետք է բոյկոտել, Հայրիկյանը հակառակ կարծքին է:   Ըստ նրա՝ բոյկոտել ընտրությունները, կնշանակի աջակցել Սերժ Սարգսյանին, մինչդեռ Հայրիկյանը, իր խոսքով ասած՝ «նման խաղերում չկա»: Բացի այդ՝
«Դա էր պակաս, որ ինչ-որ նորելուկ ինձ ասի, թե ես ինչ անեմ: Կամ ասում է՝ ով չի միանում, սատարում է Սերժ Սարգսյանին: Ինձ մի ստիպեք, որ  ասեմ, թե ով է աջակցում Սերժ Սարգսյանին»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031