Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսանողների 90 տոկոսը չունի բավարար ֆիզիկական ակտիվություն»

Հունվար 11,2013 14:44

«Մարդու առողջության վրա ազդում են մի շարք գործոններ` կենսապայմանները, ծխախոտը, ալկոհոլը, թմրանյութը, գեները, որոնք ծնողից անցնելով երեխային` վերջինիս մոտ հակումներ են դրսեւորում որոշ հիվանդությունների հանդեպ, ինչպես նաեւ` եղանակային պայմանները, օդի եւ ջրի աղտոտվածությունը, տիեզերական ճառագայթները, որոնք ազդում են մարդու օրգանիզմի վրա,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ղազարյանը, ապա հավելեց,-կարեւոր է նաեւ հանրային առողջապահությունը, որի ներկայացուցիչները հաճախ անբարեխիղճ են աշխատում. օրինակ՝ ուշանում է շտապօգնությունը»:

Տիկին Ղազարյանը նշեց, որ առողջության պահպանման համար կարեւոր է շարժունակությունը. «Մարդը շարժման մեջ է` ծնված օրից մինչ խոր ծերություն: Երեւանցի մի կնոջ գիտեմ, ով միշտ աշխատել է եւ ակտիվ շարժման մեջ գտնվել, չնայած` ծխելը թողել է հինգ տարի առաջ: Նա բավական լավ վիճակում է, ինչը պայմանավորված է շարժունակությամբ»:

Մասնագետի խոսքով. «Ներկայիս վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի բնակչության շուրջ 70 տոկոսը չի զբաղվում ֆիզկուլտուրայով, հատկապես` 11-17 տարեկանները: Իսկ ուսանողների շուրջ 90 տոկոսը չունի լիարժեք ֆիզիկական ակտիվություն: Ֆիզիկական պասիվությունից առաջանում է հիպոդինամիա, որը հանգեցնում է մկանների եւ ոսկրերի ապաճմանը: Հատկապես նստակյաց կյանք վարողները պետք է հետեւեն իրենց քաշի կարգավորմանը եւ օգտագործեն ռացիոնալ սնունդ: Պետք է խուսափել նաեւ տեւական սթրեսներից, որոնք հյուծում եւ «շարքից դուրս են բերում» մարդուն»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031