Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռուստատեսային բանդիտիզմը նպաստում է երեխաների ագրեսիվ վարքի դրսեւորմանը»

Հունվար 11,2013 14:38

«Հեռուստատեսություններով բանդիտիզմ, մարդկանց առեւանգում, զենքի կիրառում ցուցադրելը նպաստում  է երեխաների շրջանում ագրեսիայի դրսեւորմանը: Երեխաները ցանկություն են ունենում նմանատիպ խաղերով զբաղվելու, էլ չեմ ասում, որ  համակարգչով, օրինակ, բռնցքամարտի «արյունոտ տեսակները» դիտելը հանգեցնում է վարքի փոփոխությանը: Դեռահասության տարիքում չի կարելի առօրյան հագեցնել նման բաներով: Որքան էլ ծնողը պայքարի դրանց դեմ, երեխան, միեւնույն է, մնում է տանը,  հեռուստացույց դիտում, նստում համակարգչի առաջ եւ քիչ զբաղվում ֆիզիկական գործունեությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Ղազարյանը:

Նա կարծում է, որ ներկայումս երեխաները դադարել են բակային ավանդական խաղերով զբաղվել. «Հիշում եմ, որ մանկության տարիներին «7 քար» կամ «պախկվոցի» էինք խաղում, վազվզում, իսկ ողջ բակում ուրախություն էր տիրում: Հիմա երեխաները հրաժարվում են դրանցից: Ինչ վերաբերում է ծնողներին, մի մասը երեխաներին սպորտի է տանում: Թվում է, թե նրանք ինքնապաշտպանություն են սովորում, բայց սկսում են իրար ջարդել կամ դպրոցում մեկը մյուսի վրա «վերխ» վերցնել: Երբեմն ծնողներն են ստիպված խառնվում նման խնդիրներին: Հետեւաբար, դպրոցներում համապատասխան մասնագետները պետք է զրույցներ անցկացնեն երեխաների հետ»:

Ռուզաննա Ղազարյանի խոսքով, ծնողները երեխայի հետ պետք  է հաճախ տանից դուրս գան, ծանոթացնեն նրանց քաղաքին եւ հնարավորության սահմաններում այցելեն թատրոն, կինո:

 

Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031