Մերուժանի «Silentium» ժողովածուն բովանդակային առումով բազմաբնույթ է՝ կազմված տարբեր հոգեվիճակներ արտահայտող բանաստեղծական շարքերից, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է նախերգի շքամուտքով եւ ներկայացնում հեղինակի տրամադրությունները։ Ինչպես նախորդ ժողովածուներում, այնպես էլ սույն պրակում քնարական խոսքի կենսաղբյուրը արդի կնոջ կերպարն է՝ իր ֆիզիկական ու բարոյական ներգոյությամբ։
«Առավոտ» օրաթերթ