Միկկո Ալբորնոսը մեծ տհաճությունների մեջ է ընկել: Շվեդիայի իշխանությունները 21-ամյա ֆուտբոլիստին մեղադրում են 14 տարեկան աղջնակի հետ սեռական հարաբերություններ ունենալու, այլ կերպ ասած` մանկապղծության մեջ: Ֆուտբոլիստն արդարանում է, թե ինքը որպես իսկական ասպետ, չի հետաքրքրվել ընկերուհու տարիքով եւ իրենց մեջ սեռական հարաբերությունները եղել են կամավոր, փոխադարձ համաձայնությամբ: Սակայն այդ պատճառաբանությունը դատարանին չի հետաքրքրում եւ ֆուտբոլիստին բավականին երկար ժամանակով ազատազրկում է սպասվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ