Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կդիմի դատախազություն՝ արդարադատության նախարարի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով

Հունվար 11,2013 14:13

«Այդ անձը իրավաբան կոչվելու, առավել եւս արդարադատության նախարար կոչվելու իրավունք չունի: Եթե նախարարը չի հասկանում, որ տվյալ կետը հակասում է Սահմանադրությանը, ապա նա անմեղսունակ է կամ ինչ-որ շահերից ելնելով է անում: Նա իրավունք չուներ նման հայտարարություն անել: Նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջ եմ ներկայացնելու, որ նրան հեռացնեն»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարի՝ ընտրական գրավի մասին ասած դիտարկմանը:

Հիշեցնենք, որ նախարարն ասել էր՝ ընտրագրավն անհրաժեշտ է. «Դա կարեւորագույն գործիքներից մեկն է՝ ընտրապայքարը արհեստական, ոչ ռեալ,  ոչ իրական թեկնածուներից զերծ պահելու համար»:

Նախագահի նախկին մեկ այլ թեկնածու, ԲՀԿ-ական իրավաբան Ռուբեն Այվազյանն էլ է զարմացել նախարարի այդ հայտարարությունից. «Եթե ուսումնասիրեր  Հայաստանի իրավական համակարգը, ապա Ընտրական օրենսգրքի խոչընդոտները իրավաբանական ուժ չունեն, այսինքն՝ Հայաստանի օրենսդրությամբ արդեն այդ հարցը կարգավորված է: Գրավը նաեւ օրենքով կարող է նախատեսվել, բայց ո՞ր դեպքում: Օրենքում պետք է նախատեսվի  այն գույքը, որը համարվում է պարտավորության կատարման համար գրավ դրված: Հայաստանի Սահմանադրությունը նախատեսում է հստակ սահմանափակումներ… նշանակում է՝ նախարարը Սահմանադրությունից էլ տեղյակ չէ»,

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031