Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ լիցենզավորման գործակալության պետը՝ Մխիթարյան կրթահամալիրի մասին. «Մենք չենք կարող գիշերով գնալ-ստուգել»

Հունվար 11,2013 14:06

Aravot.am-ը մի նամակ է ստացել «Ավան համայնքի բնակիչներ» ստորագրությամբ, որտեղ ահազանգ կա Ավան թաղամասի Թամրուչի-36 հասցեում գործող Մխիթարյան կրթահամալիրի վերաբերյալ, որը հովանավորվում է Մխիթարյան միաբանության կողմից: Նամակում տարբեր մեղադրանքների շարքում մասնավորապես նշված է, թե այնտեղ դասավանդում է մանկավարժի որակավորում չունեցող անձ, իսկ տնօրեն Սերովբե վարդապետ Չամուրլյանը (լուսանկարում) տերթոդիկյան մեթոդով է աշխատում:

ԿԳ նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանն Aravot.am-ին փոխանցեց, որ ԿԳ նախարարությունն  էլ էր տարեվերջին նման բողոք ստացել եւ նախարարի հրամանով ստեղծվել էր 3 հոգուց բաղկացած հանձնաժողով: «Մարդիկ  գնացին տեղում պայմաններն ու պահանջներն ուսումնասիրեցին: Ուսումնասիրության արդյունքներով կազմվել է տեղեկանք, որտեղ նշված է, թե  չկան այնպիսի խիստ թերություններ, ինչպես բողոքում են: Ցանկացած դպրոցում էլ կարող է  մի բան այն չլինել, բայց դա լիցենզիայի պայմանի պահանջի խախտում չէ: Դա մասնավոր, ինքնաֆինանսավորվող, նույնիսկ բարեգործական հաստատություն է, որտեղ ուսուցումն անվճար է, կրթօջախն իր  համար ուսուցում է կազմակերպում՝ նախարարության կողմից հաստատված կարգերի, օրենքի չափորոշիչներին համապատասխան, թե այնտեղ ներսում ի՞նչ բարքեր  կան, մեր խնդիրը չէ: Օրինակ, չենք կարող գիշերով գնալ-ստուգել, երեխաները քնո՞ւմ են, թե՞ այլ բանով են զբաղված, կրկնում եմ՝  ծրագրեր, դասացուցակ, աշակերտների շարժ, մանկավարժական կազմ, դասարաններ… ամեն ինչ նորմալ վիճակում է: Իսկ եթե ծնողները դժգոհ են, կարող են իրենց երեխաներին այլ դպրոց տանել»,-ասաց նախարարության ներկայացուցիչը:

Հավելենք, որ խնդրին  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ է անդրադարձել իր Ֆեյսբուքյան էջում, խոստանալով մանրամասներ հրապարակել երեկոյան, տեղեկացնելով, որ հետաքրքիր բաներ են բացահայտվում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031