Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտպետկոմի նախագահը՝ ուղեղների արտահոսքի մասին. «Որտեղ հաց, էնտեղ կաց»

Հունվար 11,2013 13:46

Այսօր Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսում, խոսելով ոլորտի բացթողումներից, ՀՀ ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց. «Ցավոք 2012-ին մեզ չհաջողվեց կառավարությունով անցկացնել ֆինանսավորման կարգերը, որոնց մեջ հստակեցված են գիտական անկախ փորձաքննության մեխանիզմերը եւ ֆինանսավորման բազմաձեւությունը, եւ ես հույս ուեմ, որ 2013-ին վերջապես գիտական փորձաքննության օրենքի ընդունումից հետո նաեւ ֆինանսավորման նոր կարգերը կընդունվեն: Դա մեզ հնարավորություն կտա ավելի քաղաքակիրթ եղանակներով անցկացնել աշխարհին համահունչ գիտական ծրագրերի մրցույթներ եւ կհեշտացնի գիտության ոլորտում մեր գործունեությունը»

Գիտության ծերացման եւ Հայաստանից գիտնականների հեռանալու վերաբերյալ էլ գիտպետկոմի նախագահն ասաց. «Գիտության ծերացման խնդիրն իսկապես ունենք եւ դա միայն Հայաստանի Հանրապետության խնդիրը չէ, զարգացած երկրները եւս բողոքում են: Ես իտալացիների հետ բավականին ջերմ կապերի մեջ եմ, որովհետեւ այնտեղ եմ աշխատել ժամանակին, իտալացիք նույնպես դժգոհում են, որ իրենց գիտությունը ծերանում է , դա մի շարք բացատրություններ ունի: Մեկն էլ այն է, որ այն երկրները, որոնք ՀՆԱ-ի ավելի մեծ տոկոս են գիտության վրա ծախսում, գայթակղիչ են գիտնականի համար, ուստի աշխատում է հետեւյալ սկզբունքը՝ «որտեղ հաց, էնտեղ կաց»:  Դրա համար մարդիկ շատ հաճախ Հայաստանից գնում են, աշխատում եւ վերադառնում»:

Սամվել Հարությունյանի ձեւակերպմամբ,  գիտությունը բաց համակարգ է, եւ գիտնականների միջազգային շփումներն  անհրաժեշտ են գիտության զարգացման համար, ուստի գիտնականների ազատ տեղաշարժի մեջ ոչ մի վատ բան չարժի տեսնել. «Այլ հարց է, որ պիտի պայմաններ ստեղծվեն գիտնականների չհեռանալու համար: Օրինակ, շուտով կառավարության հաստատմանը կներկայացվի Գիտության երիտասարդացման ծրագիրը, որով համապատասխան միջոցառումներ կնախատեսվեն: Հո պետությունը  հատուկ քաղաքականություն չի՞ մշակում, որ գիտնականները հեռանան»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031