Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի ենթարկվածը ասել է, որ սերիալի դերասան է

Հունվար 11,2013 12:59

Այսօր` հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Դավիթ Անհաղթ և Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ 22-ամյա Գագիկ Բաբալարյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 24 ՕՕ 118 համարանիշի և դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ ավտովարորդի կողմից վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 34 ՕP 210 համարանիշի ավտոմեքենաները: Վերջինիս վարորդը վթարից հետո դիմել է փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2107» մակնիշի 34 ՕP 210-ի ուղևոր, Կամարակի 2-րդ նրբանցքի բնակիչ 23-ամյա Անդրանիկ Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց մեկնած քննչական խնբին Ա. Անտոնյանը հայտնել է, որ որպես դերասան աշխատում է «Շանթ» հեռուստաընկերությունում:

Ըստ Shamshyan.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031