Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ա. Սադոյան. «ՀԱԿ-ը և նման մոտեցումներ ցուցաբերողները իսկապես խայտառակ պարտություն կրեցին»

Հունվար 11,2013 12:54

«ՀԱԿ-ը և նման մոտեցումներ ցուցաբերողները իսկապես խայտառակ պարտություն կրեցին իրենց բռնած ծայրահեղ սխալ գծի պատճառով»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց  «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը՝ արձագանքելով մեր այն հարցին, թե ստեղծված ներքաղաքական իրավիճակում հիմնական քաղաքական ուժերի՝ ընտրություններին չմասնակցելը, ինչպես ընդդիմադիրներն են պնդում` բոյկո՞տ է, թե՞ ինչպես իշխանական թևն է կարծում, սա ընդդիմության պարտությունն էր:

Այնուհետև Ա. Սադոյանը խնդրի առնչությամբ մանրամասնեց. «Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ ընդդիմության անունից խոսել ճիշտ չի լինի: Եթե խոսքը վերաբերում է  ՀԱԿ-ին և նման մոտեցումներ ցուցաբերողներին, ապա  իսկապես նրանք խայտառակ պարտություն կրեցին իրենց բռնած ծայրահեղ սխալ գծի պատճառով: Եթե խոսքը ԲՀԿ-ի մասին է,ապա չեմ կարծում, որ նրան լուրջ ընդդիմություն կարելի էր համարել: Եթե խոսքը վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա իսկապես Րաֆֆին կփորձի քայլեր անել, բայց չեմ կարծում հնարավորություն կունենա հաղթելու նախագահական ընտրություններում»:

Պարոն Սադոյանը  ՀՀ ընդդիմության շրջանում տիրող ներկայիս «խայտառակ» վիճակից ելքի համար  առաջարկում է օգտագործել համացանցային նոր մեթոդներ: Այս առիթով նա բացեց որոշ փակագծեր. « Թիվ մեկ եղանակը պետք է լինի ստեղծել փոխօգնության կառույցներ, որի ժամանակ մարդիկ ավելի սերտ կապված կլինեն, ոչ թե ուղղակի կուսակցական պայքար կլինի, այլ իրար պաշտպանելու և օգնելու մեխանիզմների կիրառում է պետք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031