ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը այսօր Մամուլի ազգային ակումբում, ամփոփելով իր ղեկավարած կառույցի գործունեության արդյունքները, գոհունակություն հայտնեց՝ 2012-ը հաջող տարի էր. «Որոշ բացթողումներ կային, բայց ձեռքբերումներն ավելի շատ էին»: Նա կարեւորեց գիտությունը իրավական դաշտ բերելը՝ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքների նախագծերը, Հայագիտության զարգացման հայեցակարգը, հայագիտության ոլորտի զարգացման 2012-2105 թթ. ռազմավարությունն ու ժամանակացույցը եւ այլն:
Գիտության պետական կոմիտեի նախագահը նշեց, որ անցյալ տարվա ընթացքում բացի «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանում եւ զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացված ֆինանսավորումից, պետական աջակցությամբ ֆինանսավորվել են մի շարք այլ ծրագրեր, պետական միջոցներով իրականացվել է 200 գիտական գործուղում, ձեռք են բերվել 100 մլն դրամից ավել արժողությամբ գիտական սարքավորումներ: Սամվել Հարությունյանը նշեց, որ կոմիտեի ջանքերով Հայաստանի գիտական հանրության համար, բացի Springer-ից, 2012 թվականին հասանելի են դարձել Thomson Reuters-ի Web of Knowledge համակարգի ռեսուրսները:
Գիտպետկոմի նախագահը հավելեց, որ անցյալ տարի կնքնվել է միջազգային համագործակցության 5 փաստաթուղթ, իսկ վերջին 5 տարիների կտրվածքով, այդ թիվը հասնում է 30-ի: Նա, մանրասանելով այս համատեսքտում արվածը, նշեց «ՀՀ ԿԳՆ գիտպետկոմի եւ Ռուսատանյան հումանիտար գիտական հիմնադրամի միջեւ համագործակցության շրջանակներում գիտական մրցույթի անցկացման մասին», «ՀՀ ԿԳՆ գիտպետկոմի եւ Thomson Reuters ընկերության միջեւ համագործակցության մասին» պայմանագրերը, «Գիտական հետազոտությունների արդյունքների առեւտրայնացման միջազգային համագործակցության աջակցման նորարարական կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագիրը, եւ հետեւյալ հուշագրերը՝ «ՀՀ ԿԳՆ Գիտպետկոմի եւ Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի միջեւ համագործակցություն հաստատելու մասին», «ՀՀ ԿԳՆ եւ ՉԺՀ կրթության եւ տեխնոլոգիաների նախարարության միջեւ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը խորացնելու մասին»:
Սամվել Հարությունյանը հպարտ է հատկապես հայ-չինական համագործակցությամբ, ասում է դա մի երկիր է, որի ՀՆԱ-ն տարեկան 11,8 տրիլիոն դոլար է կազմում, իսկ դրա 1, 2 %-ը, այսինքն՝ 150 մլրդ դոլարը գիտության վրա է ծախսվում, ինչ վերաբերում է Ռուսաստանին, գիտպետկոմի նախագահը այս երկիրը դիտարկում է իբրեւ Հայաստանի ռազմավարական գործընկեր, ինչպես մյուս, այնպես էլ գիտության ոլորտում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ