Երեկ երեկոյան եւ այսօր լրատվամիջոցներով տարածվել էր մի անստորագիր «բաց նամակ»: «Առավոտը», հավատարիմ մնալով իր սկզբունքներին, չհրապարակեց այն: Եվ այժմ էլ չենք հրապարակում, միայն տեղեկացնում ենք, որ «Ֆեյսբուքի» իր էջում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.« Երեկ երեկոյան համացանցում հայտնվել է “բաց նամակ”, կապված Ավանում գործող “Մխիթարյան” կրթահամալիրում իբր տիրող իրավիճակի հետ:
Թեպետ նամակն անստորագիր է և անանուն, ՀՀ ԿԳՆ-ն այսօր իր լիազորությունների շրջանակում իրականացնում է անոնիմկայում բերված տեղեկատվության իսկության ուսումնասիրություն, որի արդյունքների մասին երեկոյան կտեղեկացնեմ»:
Նոր տեղեկություններ ի հայտ գալուն պես` մեր ընթերցողներին կտեղեկացնենք դրանց մասին: