Լրահոս
Օրվա լրահոսը

Բոյկոտը այլընտրանք չունի. մասնակցելն է միշտ եղել անմտություն

Հունվար 11,2013 12:26

«ՉԻ»-ի հետ զրույցում նկատեց Արծրուն Պեպանյանը՝ հավելելով. «Թեկնածուներից  յոթը անհաջողություն կունենան փետրվարի տասնութին, ութերորդը՝ դրանից հետո, քանի որ մեր քաղաքական միտքը դեռ քաղաքական միտք չէ»

«ՉԻ»-ն շարունակում է տարբեր լրատվամիջոցների ղեկավարների, քաղտեխնոլոգների եւ մեդիափորձագետների դիմել նույն հարցադրմամբ՝ «Ըստ Ձեզ, իեչպիսի՞ն կլինի առաջիկա նախընտրական քարոզարշավը, այն իրենից հետաքրքրություն կարո՞ղ է ներկայացնել ստեղծված իրավիճակում, թե՞ ոչ»։ Նրանց գերակշիռ մեծամասնությունը առանձնապես սպասելիքներ չունի թե՛ բուն ընտրություններից, թե՛ դրան նախորդող կարեւորագույն ժամանակահատվածից՝ նախընտրական քարոզարշավից։ Ինչպես նշել էինք, թերթը շարունակաբար ներկայացնելու է հարցախույզի արդյունքները՝ ներկայացնելով հասարակական-քաղաքական շրջանակներում հայտնի մարդկանց մոտեցումները՝ կապված առաջիկա նախընտրական քարոզարշավի եւ ընտրությունների հետ։ (Սկիզբը 10.01.2013 թվականի համարում): Սկսված շարքի շրջանակներում ստորեւ ներկայացնում ենք քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանի տեսակետը։

– Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն կլինի առաջիկա նախընտրական քարոզարշավը, այն իրենից հետաքրքրություն կարո՞ղ է ներկայացնել ստեղծված իրավիճակում, թե՞ ոչ:

– Վերջապես   մենք   կունենանք նախագահական ընտրություններ, որոնք իրենց հանրային հետաքրքրությամբ կզիջեն ԱԺ ընտրություններին։ Ընդունված է այս ամենի մեջ մեղադրել երրորդ հանրապետության իշխանություններին, բայց  առաջարկում եմ նոր մշակույթ մտցնել քաղաքական դաշտի մեջ ու հարցեր  ուղղել նաեւ ընտրապայքարներում  պարտվածներին. իսկ իրենք մեղավորության չափաբաժին չունե՞ն տեղի ունեցածի  մեջ,  արդյո՞ք  հանրային ակտիվության ոչնչացումը նաեւ

իրենց   թերմտածված  քայլերի արդյունք չէր։

Այո,     ընտրությունները կանցնեն հանրային նվազ հետաքրքրության պայմաններում։ Եվ շատերի համար սա աշխարհի կործանումից էլ աղետալի է։ Բայց ի՞նչ ենք շահել «լիարժեք մրցակցային» ընտրությունների դեպքում. հանրային հերթական ահավոր հուսալքություն, իշխանությունների էլ ավելի, հարկադիր քրեաօլիգարխացում, դրսի կառույցների ձեռքին խաղալիք դարձած պետություն։ Թե՞ մեզ բուն պրոցեսն է գայթակղում միայն։ Այս ընտրությունները նախորդներից էականորեն կտարբերվեն, քանի որ ընտրարշավը չի կառուցվի բացառապես ատելության վրա՝ մի կողմից, բացառապես սեւ քարոզչությամբ էլ՝ մյուս կողմից։

Ատելության քարոզարշավը բարոյապես մաշվել է։ Այլապես հին դեմքերը թոշակի չէին գնա։ Դա բավականին մեծ ձեռքբերում է, քանի որ աղմուկն այլեւս չի խլացնի խելացի մտքերը։

Այս վերջինը տեսակարար կշռով անհամեմատ մեծ կլինի ու նաեւ լսելի։ Էն մյուս յոթ թեկնածուները հաստատապես գիտեն, որ 2013-ին նախագահ չեն դառնա։ Եվ այս քարոզարշավին ծախսեր են անում այլ նպատակներով՝ 1. ժամանակից շուտ քաղաքականապես չմեռնել, 2. հանրությանը ասել, որ ինքը դեռ կա, 3. անկարող են զսպել էմոցիաները, 4. հող են նախապատրաստում 2018-ի համար, 5. ուրիշի փողն են ծախսում ուրիշի համար եւ այլն։

Անկախ ամեն ինչից, այս անգամ խելացի մտքեր շատ կհնչեն, քանի որ միայն այդ կերպ թեկնածուները կկարողանան հաստատել իրենց։ Սա կստիպի իշխանական թեկնածուին մրցակցել նրանց հետ նմանատիպ պահվածքով։

Բայց, միեւնույն է, թեկնածուներից յոթը անհաջողություն կունենան փետրվարի տասնութին, ութերորդը՝ դրանից հետո, քանի որ մեր քաղաքական միտքը դեռ քաղաքական միտք չէ։

– Ինչպե՞ս եք վերաբերում բոյկոտի առաջարկին, որը նպատակ ունի լեգիտիմության բարդույթ ստեղծել իշխանության թեկնածուի համար։

– Մեծ մասը նրանց, ովքեր այսօր բոյկոտի կոչ են անում, որպեսզի այդ կերպ լեգիտիմության բարդույթ ստեղծեն իշխանության թեկնածուի համար, տասնհինգ տարի աոաջ մորթազերծ անել էին ուզում ինձ այն մտքիս համար, թե ընտրություններով իշխանություն չի փոխվի մեզանում եւ անիմաստ է դրանց մասնակցելը։ Իսկ այդպես անել ուզում էին, քանի որ պայքարի դրոշ էր իրենց ձեռքին։ Ներկա բոյկոտականների մի մասն էլ այն ժամանակ պալատներից քմծիծաղում էր դրոշակակիրների միամտության վրա, վստահաբար իմանալով, որ ընտրություններ չեն կարող լինել մի երկրում, ոլտեղ իշխանության բոլոր ճյուղերը մի գրպանում են։ Ինչեւէ։ Եթե նայում ենք խնդրին շախմատային խաղի տեսանկյունից, ապա բոյկոտը այլընտրանք չունի, մասնակցելն է միշտ եղել անմտություն։ Բայց ողջ հարցն այն է, որ մենք գործ ունենք ոչ թե շախմատային պարտիայի, այլ պետության հետ, որի չլինելը շատերն են ուզում։ Ու քադաքական խաղերին հետեւելով այն պատկերացումն եմ ստանում, որ մեր կուսակցություններն ու քաղաքական գործիչները շախմատային պարտիայից այն կողմ նայել ի վիճակի չեն. նրանք չեն գիտակցում, որ խաղում են պետության ճակատագրի հետ։

Ես հասկանում եմ այն բոյկոտողներին, ովքեր այլընտրանքային պետության մոդել են մշակում։ Հապա մյուսների քաղաքական նպատակը ո՞րն է։ Ենթադրենք հաջողեցին, ու նախագահն ունեցավ լեգիտիմության բարդույթ։ Հետո ի՞նչ։ Առաջին անգա՞մն է, ի՞նչ է։ Ի՞նչ է շահելու դրանից ժողովուրդը, պետությունը։ Ու՞մ պարզ չէ, որ լեգիտիմության բարդույթ ունեցող նախագահը խաղալիք է դրսի ուժերի ձեռքին։ Ու մենք քանի՜ անգամ այդ նվերը մեր ձեռքով տվել ենք նրանց, որպեսզի այստեղ անեն իրենց ուզեցածը։

– Ի՞նչ եք առաջարկում։

– Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ հարկավոր է պարզել, թե ինչ քայլեր է հնարավոր անել ստեղծված վիճակում, որպեսզի գոնե քայլ առ քայլ հաղթահարենք այն։ Քայլերից մեկի մասին. ուղիղ տասը տարի առաջ քաղաքական մեր հայտնի դեմքերից մեկին առաջարկել եմ հետեւյալը՝ պարզից էլ պարզ է, որ չեք կարողանա հաղթահարել իշխանական համակարգի դիմակայությունը, այնպես որ, ճիշտ կլինի խորհեք իշխանական թեկնածուի համար լեիտիմություն ապահովելու դիմաց նրանից որոշակի, մնայուն բարեփոխումներ կորզել։ Չընդունեց։ Իրեն երեւի հարկավոր էր, որ սեփական փորձով, սեփակա՛ն սխալների վրա սովորի, ոչինչ, որ այդ ընթացբում քաղաքացիական հասարակության ծիլեր մեռցրեց։

Հետո այս նույն մոտեցումը փորձեց շրջանառության մեջ դնել Լյուդմիլա Հարությունյանը։ Կրկին ապարդյուն, քանի որ մեր քաղաքական գործիչները ոչ թե իրատեսությամբ են առաջնորդվում, այլ հույզերով։ Արդյունքը տեսնում ենք մեր շուրջը։ Այո, քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Բայց ոչ մեզանում։ Մենք մեր հույզերին ենք ջանում բավարարում տալ ու դրա համար էլ միայն նահանջ ենք արձանագրում։

 

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031