Լրահոս
Օրվա լրահոսը

Հրամանատարի օգնականը մեղադրվում է սերժանտին ծեծելու մեջ

Հունվար 11,2013 11:51

Թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի օգնական Գարիկ Կիրակոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու մեջ, ինչը դրսեւորվել է  սերժանտ Գ.Տոնապետյանին ծեծելու մեջ։

 Նախաքննության տվյալներով, Գ.Կիրակոսյանը  2012թ. հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը մարտական հերթապահության մեջ է ընդգրկված եղել ‹‹Ավազահանք›› մարտական հենակետում:  2012 թ. հուլիսի 28-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում հենակետի դիտախորշում, նրան առաջադրված մեղադրանքի համաձայն, անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը և վերադաս հրամանատարի կողմից դիտակետում դիտորդի սաղավարտը չկրելու համար դիտողության արժանանալու պատճառով, վրեժխնդիր լինելու շահագրգռվածությամբ ծեծի է ենթարկել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող, նույն մարտական հենակետի դիտորդ, սերժանտ Տոնապետյանին:
Մեղադրական եզրակացության համաձայն` Գ. Կիրակոսյանն երկու անգամ սաղավարտով, այնուհետև 4-5 անգամ բռունցքներով հարվածել է  սերժանտի  գլխին՝ ձախ ականջախեցու քերծվածքի, արյունազեղման և գլխի ձախ ճակատագագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Նախաքննության մարմինը Գ. Կիրակոսյանի կողմից Գ. Տոնապետյանին ծեծի ենթարկելը, ընդհանուր առմամբ, դիտել է որպես վերջինիս պատճառված էական վնաս, և Կիրակոսյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ավելի որոշակի` իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության համար:
«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031