Հունվարի 10-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ-Տրետուք ավտոճանապարհին ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները ավտոբուսը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
***
Հունվարի 10-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Արագած-Շենավան ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձնակույտի մեջ:
Կարդացեք նաև
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ամենագնաց ավտոմեքենան:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
***
Հունվարի 10-ին, ժամը 13.54-ին ահազանգ է ստացվել, որ Ցողամարգ-Ամասիա ավտոճանապարհին «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ամենագնաց ավտոմեքենան:
Ճանապարհի անանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները մնացած ճանապարհահատվածը (1 կմ) շարունակել են ոտքով:
Ավոտմեքենայի 5 ուղևորներին ամենագնաց ավտոմեքենայով տեղափոխել են Բանդիվան գյուղ:
***
Հունվարի 10-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են հայտնվել ձնակույտի մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ձնաբքի պատճառով առաջացել է խցանում (մոտ 200 ավտոմեքենա):
Հրշեջ-փրկարարների և «Ապարանի ճանշինա» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ավտոմեքենաները դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի մաս և շարունակել ընթացքը:
***
Հունվարի 10-ին, ժամը 20.51-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արա-Լուսակերտ ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենաներն արգելափակվել են:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարների օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից և շարունակել ընթացքը:
***
Հունվարի 10-ին, ժամը 21.19-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` Մեծ Պառնի-Հարթագյուղ ճանապարհահատվածում, արգելափակվել են ավտոմեքենաներ:
ԱԻՆ