Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածուի բաց նամակը՝ մյուս թեկնածուներին

Հունվար 11,2013 10:47

ՀՀ նախագահի թեկնածուներ Արամ Հարությունյանին, Արման  Մելիքյանին, Հրանտ  Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, Վարդան  Սեդրակյանին, Րաֆֆի  Հովհաննիսյանին

Հարգարժան պարոնայք
Հանրությունը, որի իրավունքները  երաշխավորված չեն, իսկ  պետական  իշխանությունը ամբողջությամբ գտնվում է  մեկ քաղաքական ուժի ձեռքում, ըստ էության  զրկված է իր Սահմանադրությունից։
Քաղաքական գործիչը նա է, ով իր վրա է  վերցնում է հանրության շահերը պաշտպանելու  պարտքը։ Այսօր մենք ունենք իրավունք`  ձեւավորելու Հայաստանի համար նոր  քաղաքական օրակարգ։ Դրա հետ մեկտեղ, մեզ  վրա է դրված երկրի քաղաքական ապագան  որոշելու պատասխանատվությունը։
Առաջարկում եմ միասնաբար դուրս գալ ՀՀԿ-ի  կողմից նախագծված ու կանխորոշված  ընտրությունների ընտրապայքարից եւ  միահամուռ նախաձեռնել երկրում  համընդհանուր քաղաքացիական շարժում`  հանուն արմատական փոփոխությունների։
Համոզված եմ, որ քրեաօլիգարխիկ համակարգի  դեմ ուղղված քաղաքացիական շարժումը, որի  առաջնորդները կլինեն Պարույր Հայրիկյանը,  Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը,  հաջողությամբ կպսակվի։ Նաեւ հավատում եմ,  որ Նախագահի մյուս թեկնածուները եւս, ճիշտ  գնահատելով իրավիճակը, ազգային շահը  կգերադասեն անձնական շահից։  Հանրությունը մեզանից գործնական քայլեր է  սպասում, այլ ոչ թե անիմաստ պայքար,  այսպես  կոչված, երկրորդ տեղի համար: Կոչ եմ անում`  մինչեւ ս․ թ․ հունվարի 15-ը միասնական ինքնաբացարկով սկիզբ դնել Հայաստանի  Հանրապետությունում նոր քաղաքական  իրադրության։
 Հարգանքներով՝ 
 Անդրիաս Ղուկասյան 
Ք․ Երեւան, 11 հունվարի, 2013թ․ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031