Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է դաժան սպանություն կատարողը

Հունվար 10,2013 23:18

Այսօր՝ հունվարի 10-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր տեղափոխվեց Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 15 շենքի 10-րդ բնակարանում հաշվառված 52 ամյա Սերգո Երեմյանը:

Ինչպես shamshyan.comին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակիցները Կուրղինյան փողոցին հարակից Դալմայի այգիներ այգեգործական տարածքի կիսակառույց տնակի հետնամասում հայտնաբերել էին տղամարդու մասնատված դի: Պարզվել էր, որ տեղի ունեցածը սպանություն էր, իսկ սպանվածը Կուրղինյան փողոցի բնակիչ 48- ամյա Արա Հունանյանն էր:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Երեմյանը նախկինում դատապարտված է եղել ԽՍՀՄ քրեական օրենսգրքի 99 հոդվածի (դիտավորյալ սպանություն ) հատկանիշներով և կալանքից ազատվել է 1996 թվականի սեպտեմբերին:

Նա փաստացի բնակվելուց է եղել նշված կիսակառույց տնակում: Ա. Հունանյանը բազմաթիվ անգամ օգնության ձեռք է մեկնել Ս. Երեմյանին, և սպանության օրը, ըստ նախաքննական նյութերի, նույնպես օգնության նպատակով այցելել է նրան և ինչ-որ հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել և Ս. Երեմյանը իբրև ճանապարհելու նպատակով հետևից հարվածներ է հասցրել Ա. Հունանյանին, որից հետո, ըստ կասկածյալի խոստովանության, դին մասնատել է տնակում, և դին տեղափոխել է հետնամաս և կտորով փաթաթել, ինչպես նաև փորձել է քողարկել հողի, խոտի և երկաթե ճաղավանդակի տակ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ դին հայտնաբերվել է, դատական բժիշկն ու փորձագետը կտորը քանդելուց հետո նոր ականատես եղան դաժան տեսարանին:

Ըստ ֆոտոլրագրողի Ս. Երեմյանը արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Իսկ առաջիկա օրերին քննչական մարմինը դիմելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումը:

Գ. Շամշյանը հայտնում է, որ սպանվածը ավարտել էր տնտեսագիտական համալսարանը և աշխատում էր «Գրանդ Տոբակո» ընկերությունում, իսկ նրա տղան օրեր էր առաջ էր զորացրվել զինված ուժերից:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031