Սիրելի հայրենակիցներ,
Ես առաջադրուելու եմ առաջիկայ նախագահական ընտրութիւններում։ Այդ ճակատում արդիւնաւէտ աշխատելու համար, ինչպէս գիտեք, անհրաժեշտ են նիւթական միջոցներ։ Ես տեղեակ եմ, որ քաղաքացիների զգալի մասը ծանր պայմաններում է յայտնուել, բայց չեմ ուզում հաւատալ, որ դրա զետեւանքով նրանք մոռացել են՝ «ոչ միայն հացիւ կեցցէ մարդ, այլեւ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ» պատուիրանը։ Ուստի կոչ եմ անում կատարել այս փուլի համար նուազագոյն անհրաժեշտը՝ աջակցել ինձ։ Ինչպէս գրել եմ դեռեւս 1976 թուականին, առանց Ձեզ ես «միայնակ մի զինուոր եմ», իսկ Ձեզ հետ «միասին՝ ամենազոր»։ Դա պատմականօրէն ապացուցուած իրողութիւն է։ Մենք այդպէս ենք վերականգնել ենք ԱՆԿԱԽ Հայաստանը։ Հիմա հերթը ԱԶԱՏ Հայաստանինն է։
Ձեր կատարած նոյնիսկ փոքր դրամական ներդրումը մեր յաջողութիւնը նախապատրաստող շոշափելի բարոյեական ու նիւթական աջակցութիւն կլինի ինձ համար՝ մեզ օրինաւոր հայրենիք ունենալու մեծ գործի համար։
Ինձ հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել՝ 010586651 կամ գրել`[email protected] էլեկտրոնային հասցեով կամ այցելել www.hayrikyan.com կայքէջ։
Կարդացեք նաև
Աստուած Ձեր մէկի դիմաց Ձեզ հազարը տայ։ Կանխաւ շնորհակալութիւն եմ յայտնում։
Պարոյր Հայրիկեան