Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով ուզում է Բագրատյանին տեսնել նախագահ, թող պատրաստի սեփական մոմած պարանը»

Հունվար 10,2013 22:23

8 միլիոն դրամ ընտրական գրավը չվճարած ու ընտրապայքարից դուրս մնացած նախագահի թեկնածու Պավլիկ Սարգսյանը իրեն ընտրապայքարից դուրս եկած չի համարում:

Հիշեցնենք՝ նա դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին նաեւ Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ բողոքարկելով ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8 միլիոն դրամ ընտրագրավի վճարման պահանջը: Նախագահի արդեն նախկին թեկնածուն այդ պահանջը հակասահմանադրական է համարում: Նա նաեւ լավատեսորեն հավատում է, որ ՍԴ-ն բավարարելու է իր հայցը:

«Իմ հայցը միջազգային նորմերին համապատասխանում է ու հայցիս բավարարումը ենթադրում է ընտրությունների հետաձգում»,- Aravot.am-ին ասաց պարոն Սարգսյանը, հետո շարունակեց. «Եթե ունենայի էլ այդքան գումար, չէի վճարի: Դա խոչընդոտում է իմ իրավունքը ու անբարո կլիներ՝  եթե չեմ ճանաչում այդ օրենքը, տանեմ գումար վճարեմ»:

Եղած թեկնածուներից պարոն Պավլիկը ոչ մեկին արժանի նախագահի թեկնածու չի տեսնում. «Ով ուզում է Հրանտ  Բագրատյանին տեսնել նախագահ, թող պատրաստի սեփական մոմած պարանը, որովհետեւ,  երբ նա նախագահ նստեց, ընտրողը հարկադրված կլինի ինքնասպանության դիմել կամ մահապատժի կենթարկվի իր իսկ ընտրած թեկնածուի կողմից: Բագրատյանի վրա է ծանրացած ողջ տնտեսության կործանումը:  Քաղաքական դաշտի կործանման համար էլ մեղավոր են երեք նախագահները, ընդդիմադիր ու իշխող  կուսակցությունը: Հանրապետականներն ու ընդդիմադիր ուժերը, կերամանի պայքար են անում ու ոչ մի բանով իրարից չեն տարբերվում»:

Պարոն Սարգսյանի դիտարկմամբ, երկիրը աղետալի վիճակում է: Ըստ նրա,  քաղաքական, տնտեսական, իրավական համակարգը կործանված է. «Մեր նախագահը իր խոստումներից ոչ մեկը չի կատարել, նա խոստացել է, որ կծառայի ինձ, ասաց՝ առաջ Հայաստան, իսկ այսօր՝ էս ա Հայաստանը: Ընտրությունների արդյունքները կանխորոշված չեն, իրականացված են»:

Նախագահի թոշակառու նախկին թեկնածուն ՍԴ-ից հետո մարդու իրավունքների եվրոպական դատարան է պատրաստ դիմել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031