Հունվարի 11 -ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 71-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ՀՀ նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար, ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը: Քննարկման թեման` արդյոք նախագահի ոչ իշխանական թեկնածուների միասնական ինքնաբացարկը կհանգեցնի՞ Սերժ Սարգսյանի դիրքերի թուլացմանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին:
Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ
https://www.livestream.com/aravot?fb_version=2.0
Կարդացեք նաև
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: