Արգանդը, ձվարանները, փողերն ու երիկամը հեռացրած կնոջ ամուսնու՝ Կարապետ Կարապետյանի այսօր հնչեցրած այն մեղադրանքների կապակցությամբ, որ «Նաիրի» բժշկական կենտրոնում վիրաբուժական միջամտության արդյունքում կնոջ երիկամը հեռացրել են, որպեսզի վաճառեն, Aravot.am-ը պարզաբանում խնդրեց «Նաիրի» կենտրոնից: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Կարապետ Կարապետյանի այս հայտարարությունը, բուժկենտրոնի տնօրինությունից պատասխանեցին. ««Նաիրի» բժշկական կենտրոնում այն վիրահատություններից հետո, երբ որեւէ օրգան է հեռացվում, այն ուղարկվում է փորձաքննության: Հիվանդ Նունե Մաղաքյանի դեպքում, հեռացված երիկամը ուղարկվել է թիվ 1 համալսարանական կլինիկայի կլինիկական պաթոլոգիայի բաժանմունք: Առհասարակ, որեւէ օրգան հետազոտելու համար այն մասերի են բաժանում, որպեսզի հնարավոր լինի մանրադիտակով հետազոտել, օրգանները նույնիսկ մինչեւ 15 տարի պահվում են եւ քանի որ օրգանը գտնվում է տվյալ փորձագիտական բաժանմունքում, հետեւաբար, Կարապետ Կարապետյանն այլեւս «Նաիրի» բուժկենտրոնի հետ պետք է գործ չունենա, այլ ցանկության դեպքում, կարող է դիմել փորձագիտական բաժանմունք եւ «եթե օրենքը թույլ է տալիս, այն ստանալ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև
«Հենարան» ակումբում եւս մեկ անգամ ներկայացնելով վիրահատությունների հետեւանքները, անդրադարձավ նաեւ կնոջը վիրահատած «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» գլխավոր բժիշկ Գեորգի Օկոեւի պարզաբանումներին:
Նշենք, որ միզածորանը կարելուց հետո հիվանդի երիկամն էլ է վնասվել, ուստի «Նաիրի» բուժկենտրոնում հեռացրել են այն: Հիվանդի ամուսինը կարծում է, որ երիկամը ուղղակի հանել են, որ վաճառեն, քանի որ ինքը պահանջել է կնոջ երիկամն իրեն տալ, սակայն «Նաիրիից» վստահեցրել են, որ այն ուղարկված է փորձաքննության: