Բռնակոթցի Սամվել Սահակյանը պատից ցած է իջեցնում գյուղում մեծ հարգանք վայելող Տեր-Ավետիք ազգի տոհմածառը, որի հեղինակը նրա հայրն էր` Արամայիս Սահակյանը:
«Այս տոհմածառի պատմությունը սկսվում է 1680-ական թվականից: Էս տոհմածառի մեջ Աղաբեկ, Խաչատուր: Խաչատուրից հետո, Ադին որի որդիներից է աշխարհահռչակ բյուզանդագետ, լեզվաբան, պատմաբան հսկա այդ մեծ կաղնին մեր Նիկողայոս Ադոնցը»,- նշում է նա:
142 տարի առաջ` հունվարի 10-ին, Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց աշխարհահռչակ հայագետ ու բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցը: Նա հայրենիքում քիչ է ապրել, իսկ կյանքի վերջին 22 տարիները անցկացրել է Եվրոպայում: Աշխարհահռչակ գիտնականը ողջ կյանքում ապրել է հայրենիքի ճակատագրով, երազել այն տեսնել ազատ ու անկախ:
Հիմա Բռնակոթում Ադոնց ազգանվամբ շատ քիչ մարդ կա, դրանց մատների վրա կարելի է հաշվել:
Բռնակոթում պահպանվում է Նիկողայոս Ադոնցի հայրական տունը, որի 2-րդ հարկը փլուզվել է 1931թ.-ի երկրաշարժից: Տունը վերակառուցելու եւ այն որպես թանգարան ծառայեցնելու բազում խոստումներ են եղել, ոչ ավելին: «Մարզպետն ա եկել խոստացել թե կնորոգենք, չի նորոգել: Ես էլ նամակ եմ գրել Երեւան նախարարին՝ Հասմիկին, որ ուզում ենք էդ շենքը ռեմոնտ անենք էլի, գումար պան ուղարկեք կամ եկեք: Խոստացել են որ կգան դրանք էլ ըտեղ չեկան: Կրիշը պիտի փոխվի, պատերը սվաղվի, պատալոկը սարքվի, որ նոր տառնա թանգարան»,- ասում է Ն. Ադոնցի հորեղբոր տղա, 86-ամյա Հրաչիկ Ադոնցը:
Կարդացեք նաև
Մանրամասները կարդացեք այստեղ: