Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ուրիշին եմ սիրում, բայց չեմ էլ ուզում, որ նա ինչ-որ մեկի հետ երջանիկ լինի». Ընկերուհին` ընկերուհուն

Հունվար 10,2013 19:15

«Ես չէի ուզում ընկերուհուս նեղացնել, բայց չէի կարող նաև սպանել ինձ»,-ասում է 22-ամյա Էսթերը: 2 տարի առաջ էր, երբ սիրահարվում է իր մտերիմ ընկերուհու ընկերոջը: Վերջինի հետ ծանոթանոմ է ընկերուհու հետ զբոսանքի ժամանակ: «Հեռվից նկատեցինք նրան, այդ ժամանակ չգիտեի, թե նա ով է, ընկերուհիս հարցրեց, սիրուն է չէ, ես էլ՝ հա շատ, վատ չէր լինի, եթե ընկերս լիներ: Լիլին ժպտաց ու ծանոթացրեց՝ահա և իմ ընկերը, հուսամ` չես նախանձի,-ասում է նա ու հավելում,-այդ ժամանակ ամոթից կարմրել էի, միաժամանակ այնքան բան կատարվեց ներաշխարհումս»: Հետագա զբոսանքների ժամանակ Էսթերը հասկանում է, որ ինքը սիրահարվել է տղային, սակայն զգացմունքների մասին չի բարձրաձայնում, ավելին՝ իր բարի խորհուրդներով միշտ օգնում է ընկերուհուն՝ լուծելու սիրային կոնֆլիկտները, որոնք այնքան հաճախակի էին դարձել մի շրջանում: «Նա հաճախ էր գալիս ու լաց լինում՝ասելով, որ այլևս չի կարող այդպես շարունակել, որ նրանք իրար չեն հասկանում: Լիլին մի քիչ պահանջկոտ էր ու ռոմանտիկ, իսկ Ռոբերտը ավելի հասուն էր, ընկերուհուս խոսքով ՝ նրանք միշտ վիճում էին մանրուքների պատճառով, Լիլին շատ էր երեխայական բաներ անում»,-պատմում է էսթերը: Լիլին ու Ռոբերտը մի քանի ամիս է, ինչ սկսել էին ընկերություն անել, բայց արդեն հասցրել էին բաժանվել և նորից հաշտվել: Դրանում նպաստում էր նաև Էսթերը, ով հաշտատար միջոցներ էր ձեռնարկում նրանց համար՝ մասնավորապես «պատահական» հանդիպումներ էր կազմակերպում, երբեմն ընկերուհուց գաղտնի զանգում էր Ռոբերտին և խնդրում ներողամիտ գտնվել Լիլիի նկատմամբ: «Ես իսկապես ուզում էի, որ նրանք երջանիկ լինեին: Դրանով իմ մեջ էլ կսպանեի զգացմունքներս»,-ասում է նա: Շուտով, չնայած աղջկա մեծ ջանքերին, զույգը բաժանվում է: Այդ ընթացքում նոր երկրպագու է հայտնվում Լիլիի կյանքում, ում շնորհիվ բաժանումը այդքան էլ ծանր չի անդրադառնում: «Նա հետաքրքրված էր այդ տղայով, որոշ ժամանակ անց նրանք մտերմանում են, հետո ընկերություն անում: Լիլին այժմ հիշելով հին օրերը, ասում է, որ հիմա ինքը երջանիկ է և որ նախկինում ինքը չէր սիրել»,-պատմում է Էսթերը:

Այս դեպքերից անցնում է մի քանի ամիս, երբ մի օր Էսթերը պատահաբար խանութում հանդիպում է Ռոբերին: Նրանք բարևում են իրար, զրուցում: «Ըստ երևույթին նա տեղյակ էր ընկերուհուս կյանքում տեղի ունեցած փոփոխություններից, դա երևում էր նրա խոսելաձևից, սակայն նա ավելի շատ ինձանից հետաքրքրվեց»,-պատմում է նա: Այդ օրը տղան զանգում է նրան, իբր կրթական ինչ-որ կարևոր բաներ ճշտելու, սակայն նրանք բավական երկար են զրուցում՝ ընդ որում տարբեր թեմաներից: Հեռախոսազրույցները շարունակվում են հետագա օրերին: Մի օր էլ Ռոբերտը անկեղծանում է. «Ասաց, որ համակրում է ինձ, ուզում է ավելի լավ ճանաչել ինձ և նույնիսկ Լիլիին մի օր կատակով ասել էր, որ ես շատ սիրուն ու լավ աղջիկ եմ, որ եթե չլիներ Լիլին, նա անպատճառ ինձ հետ կշփվեր»,-պատմում է Էսթերը: Վերջինս ընկերուհուն պատմոմ է ողջ ճշմարտությունը. Լիլին նեղանում է և ասում. «Ես ուրիշին եմ սիրում, բայց չեմ էլ ուզում, որ նա ինչ-որ մեկի հետ երջանիկ լինի, եթե ուզում ես մնալ իմ ընկերուհին, ապա մոռացիր նրան»: Էսթերը տանջվում է. «Նա իմ մանկության ընկերուհին էր, իսկ ես հաստատ չգիտեի, թե ինչպես կընթանային իմ ու Ռոբի հարաբերությունները, չէի ուզում երկուսին էլ կորցնել»,-ասում է նա: Որոշ ժամանակ փորձում է չխոսել տղայի հետ, ինչքան էլ, որ դա ծանր լիներ իր համար: Մի օր էլ՝ տանից դուրս գալիս տեսնում է Ռոբերտին, ով պահանջում է բացատրել իր պահվածքը, Էսթերը ճշմարտությունը չի ասում: «Տեսնելով Ռոբերտին՝ զգացմունքներս նորից տակնուվրա եղան, բայց գրադասեցի ինձ սառը պահել»,-ասում է նա: Որոշ ժամանակ անց Լիլին ներողություն է խնդրում ընկերուհուց. «Ես մի քիչ նեղացած էի նրանից, այլևս առաջվանը չէին մեր հարաբերությունները, ես նրա ամենամոտ ընկերուհին էի, երևի դա է պաճառը, որ նա զղջաց»,-պատմում է Էսթերը:
Այժմ Էսթերը և Ռոբերտը միասին են և շատ երջանիկ, նրանք հաղթահարել են բոլոր խոչընդոտները և պատրաստվում են ամուսնանալ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031