Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը չունի նախագահի իր թեկնածուն. «Ես անգամ մտածում եմ` չգնալ ընտրությունների, որպեսզի ինտրիգներից հեռու մնամ»
Նա թեեւ նախընտրած թեկնածու չունի, սակայն չի կիսում այն տեսակետը, թե առաջադրվածները մեկ նպատակ ունեն՝ լեգիտամացնել Սերժ Սարգսյանի հաղթանակը. «Եթե հետ գնանք ու նայենք նախագահական ընտրությունների մեր պատմությունը, միշտ էլ ունեցել ենք թեկնածուներ, որոնք մեծ շանսեր ունենալով՝ աչքի չեն ընկել, բայց այդ թեկնածուներն առաջադրվել են իրենց գաղափարները տարածելու համար»:
Առաջադրված թեկնածուներից շատերին հասարակությունն առաջին անգամ էր տեսնում, բայց անկախ պատգամավորը կարծում է, որ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի ցանկացած քաղաքացի, եթե համապատսխանում է նախագահ առաջադրվելու համար նախատեսված չափանիշներին:
Մանրամասները կարդացեք այստեղ: