Հունվարի 10-ին Տավուշի մարզի Դիլիջան, Իջեւան, Նոյեմբերյան քաղաքների, Կողբ գյուղի մամուլի կրպակները օրվա թերթերը չեն ստացել: Մամուլի առաքմամբ զբաղվող «Պրեսս ստենդ» ընկերության մեքենան ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով Երեւանից Տավուշի մարզ չի մեկնել: Նշենք, որ չնայած Իջեւան-Երեւան ճանապարհը երթեւեկության համար բաց է համարվում, սակայն այն վարորդները, ովքեր խիզախում են ճանապարհ դուրս գալ, Տավուշի մարզկենտրոնից Երեւան 135 կմ ճանապարհը հաղթահարում են երեք-երեքուկես ժամում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև