Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկյան» մրցանակ՝ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»-2012

Հունվար 10,2013 17:28

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության էջում   ամփոփվեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի«Հայկյան» մրցանակ՝ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգում 2012 թ. մրցույթի արդյունքները։

Մրցույթն իրականացրել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը համատեղ։ Մրցույթին մասնակցում էին ազդեցության գործակից (impact factor) ունեցող և/կամ Scopus և Thomson Reuters (web of knowledge, web of science) շտեմարաններում հաշվառվող միջազգային պարբերականներում առավելագույնքանակով հոդվածներ ունեցող երիտասարդ գիտնականները։
Ներկայացված 74 հայտերից եզրափակիչ փուլ են անցել 3-ը, որոնցից մեկը կարժանանա «Հայկյան» մրցանակի.
1. Արմեն Դավթի Սարգսյան, ՀՀ ԳԱԱ ՖՀԻ – ներկայացրել է 12 հոդված, պայմաններին բավարարում են` 10, գումարային ԱԳ` 29,637 / ծանոթություն. 2 պարբերական ԱԳ չունեն
2. Վազգեն Վալերիկի Սարգսյան, ՀՀՄԿ, ԵՊՀ – ներկայացրել է 9 հոդված, պայմաններին բավարարում են` 9, գումարային ԱԳ` 25,914
3. Վահրամ Վաչագանի Ղազարյան, ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ – ներկայացրել է 15 հոդված, պայմաններին բավարարում են՝ 9, գումարային ԱԳ՝ 13,656 / ծանոթություն. 6 հոդված թվագրված են 2013 թվականով(գումարային ԱԳ՝ 9,338)
Հաշվառվել են միայն 2012 թվականի հունվարի 1-ից մինչ 2012 թ. դեկտեմբերի 31-ը տպագրված հոդվածները: Եզրափակիչ ցանկը որոշելիս հաշվի են առնվել նաև տպագրություննների ամսագրերիԱզդեցության Գործակիցները (գումարային)։
Կոլաբորացիաների շրջանակներում տպագրված հոդվածներ ներկայացրած հեղինակները կխրախուսվեն այլ կարգով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031