Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունը կհաշվի ինտերնետից օգտվողներին

Հունվար 10,2013 17:07

Կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանում ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի մեթոդիկան:

Համաձայն կառավարության որոշման` ինտերնետ օգտատերերի հաշվարկի համար պատասխանատու գերատեսչությունները՝  ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչեւ փետրվարի 20-ը պետք է ներկայացնեն անհրաժեշտ տվյալները:

Այս որոշմամբ կառավարությունն ընդունում է, որ Հայաստանում ինտերնետ օգտատերերի հաշվարկի մեթոդոլոգիան առայժմ ճշգրիտ չէ: Կառավարության որոշման հիմնավորման փաստաթղթում նշվում է.

«Նախկինում ցուցանիշը հավաքագրվել է Հեռահաղորդակցության Միջազգային Միության (ՀՄՄ) կողմից առաջարկված մեթոդիկայով: ՀՄՄ-ի մեթոդիկայով Հայաստանի Հանրապետությունում ինտերնետից օգտվողների թիվը ճշգրիտ չէ»։

Հայաստանում ինտերնետից օգտվողների ճշգրիտ թիվ հրապարակելն իրոք խնդիր է:  Հեռահաղորդակցության Միջազգային Միությունը (ITU) 2011 եւ 2012 թվականներին օգտագործում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տրամադրած տվյալները:

Համաձայն դրանց, 2010թ.-ին Հայաստանից ինտերնետ օգտատերերը կազմել են բնակչության 47.1%-ը, 2012-ին՝ 60.6%-ը

:internet-stat

 

2000-2009թթ.  ITU-ն ներկայացնում էր սեփական հետազոտության տվյալները, համաձայն որոնց, օրինակ 2009թ-ին Հայաստանում ինտերնետից օգտվում էր բնակչության 6.4%-ը:

Որպես Հայաստանում ինտերնետ օգտատերերի թվի մասին այլընտրանքային տեղեկատվություն օգտագործվում են նաեւ Հետազոտական ռեսուրսների հետազոտական կենտրոնի (CRRC) տվյալները: Համաձայն դրանց, 2011թ-ի վերջին Հայաստանում ինտերնետից օգտվում էր բնակչության 44.7%-ը:

Կառավարությունում ակնկալում են, որ հաստատված մեթոդոլագիան կօգնի պարզել Հայաստանում ինտերնետից օգտվողների իրական թիվը:

Գեղամ Վարդանյան

media.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031