Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը պնդում է, որ Բագրատյանի հետ համաձայնության չեն եկել եւ չեն գա

Հունվար 10,2013 16:50

«Նման բան չկա: Բացարձակ չկա: Ես ձեզ վստահեցնում եմ: Ոչ մի համաձայնություն, անգամ այդպիսի մտադրություն չկա` համաձայնության գալ Բագրատյանի հետ: Չի կարող լինել այդպիսի բան»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը այսպես պատասխանեց կոնգրեսականների մեղադրանքներին, թե Հրանտ Բագրատյանը իշխանության հետ գուցե համագործակցում է:

Իսկ թե ինչու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվել` ՀՀԿ պատգամավորն ունի իր բացատրությունը. «Տարիքը չէ: Տարիքը պատրվակ է: Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական լուրջ գործիչ է, լրջորեն վերլուծել է իրավիճակը, հանրային ընկալումները, հանրության վերաբերմունքը իր քաղաքական ուժի նկատմամբ եւ բոլոր ռեսուրսները համադրելով` ինքն էլ եկել է այն եզրակացության, որ ամեն ինչի սկիզբ ունի իր վերջը: Նա այդ ճշմարտությունը հասկացել է»:

Մեր հարցին` ԲՀԿ-ի հարցում սխալ հաշվարկները կարո՞ղ էին հիմք հանդիսանալ` այսօրվա ՀԱԿ-ի պասիվության` նա պատասխանեց` «Չգիտեմ ինչքանով է դա նպաստել կամ ծառայել` որպես գործիք` միջոց, որպեսզի իր որոշումն ավելի արագ արվի, բայց նրանք էլ կատարել են իրենց հաշվարկները եւ համոզվել, որ ըստ էության ճիշտ է այդպես դիրքերը չխափանել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031